Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը վնասազերծել է պետական սահմանը խախտած անձի, որը ձերբակալության ժամանակ զինված դիմադրություն է ցույց տվել։ Այս մասին հայտնել են Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունից։ Սահմանապահ զորքերի «Գյոյթեփե» սահմանապահ ուղեկալի ծառայողները, որոնք իրականացրել են պետական սահմանի պահպանությունը, նկատել են Իրանի տարածքից դեպի Ադրբեջան շարժվող սահմանախախտների։ Ուղեկալում անմիջապես հայտարարվել է տագնապ, տարածքը շրջափակվել է, և ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ՝ պետական սահմանի խախտումը կանխելու համար։ Նշվում է, որ սահմանախախտներին հրահանգվել է կանգ առնել։ Սկսվել է նրանց հետապնդումը, որի ընթացքում նախազգուշական կրակոցներ են արձակվել օդ։ Սահմանախախտներից մեկը, չենթարկվելով հրահանգին, զինված դիմադրություն է ցույց տվել և կրակ բացել՝ վտանգելով սահմանապահների կյանքը։ Ադրբեջանի «Պետական սահմանի մասին» օրենքի պահանջներին համապատասխան՝ սահմանապահների օրինական պահանջներին չենթարկված անձին ձերբակալելու նպատակով զենք է կիրառվել։ Արդյունքում սահմանախախտը չեզոքացվել է։ Հաղորդվում է, որ միջադեպի մասին իրանական կողմը տեղեկացվել է սահմանային ներկայացուցչության խողովակներով։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
Factor.am / 13 minutes ago

ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Factor.am / 14 minutes ago

Ձեր հորաքրոջ որդիները ՊԵԿ-ում Ձե՞ր օրոք են աշխատանքի ընդունվել. Էդուարդ Հակոբյանը հրաժարվեց պատասխան
Factor.am / 18 minutes ago

Վստահության հարց կա. ՊԵԿ նախագահը` TRIPP-ում ֆրոնտ օֆիսի առկայության մասին
Factor.am / 20 minutes ago
Related coverage

Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին
Shant News / 9 minutes ago

Մարդիկ ասում են՝ խաբել են մեզ՝ 10 հազարով թոշակը բարձրացրել են, նպաստները՝ կտրել
Aravot / 10 minutes ago

Власти думают о плане Б
Pastinfo / 10 minutes ago

Փաշինյանն արդեն «Կնքահայրը» ֆիլմից է մեջբերումներ անում. Վարդևանյանի արձագանքը
Yerkir / 10 minutes ago