Հոկտեմբերի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այդ օրը ժամը 15:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհից 2 երեխայի տեղափոխել են «Հրազդան» բժշկական կենտրոն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անի Դանիելյանի գլխավորությամբ։ Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է, իսկ տեղափոխվածներից մեկը երեխա է, ովքեր բժշկական կենտրոն են տեղափոխվել «Հրազդան» ԲԿ-ի շտապօգնության ավտոմեքենաներով։ Հրազդանի համայնքային ոստիկանները՝ բաժնի պետ Ա․ Դանիելյանի գլխավորությամբ, պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Կոտայքի մարզի բնակիչներ 54-ամյա Էլլա Զ.-ն և 7-ամյա Վիկտոր Հ.-ն։ Այնուհետև Հրազդանի համայնքային ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 15:30-ի սահմաններում Էլլա Զ․-ն իր թոռնիկներ Վիկտոր Հ.-ի և 6-ամյա Աննա Հ.-ի հետ Հրազդանից դեպի Հանքավան տանող ճանապարհի հարակից դաշտամիջյան հատվածում բանջար հավաքելու ժամանակ ճանապարհի աջակողմյան դաշտամիջյան հատվածում անզգուշաբար կպել է բաց հոսանքալարին և հոսանքահարվել։ Այդ ամենը տեսնելով, տատիկը գրկել է երեխային, ինչի հետևանքով ինքը նույնպես հոսանքահարվել է։ Բարեբախտաբար, մյուս թոռնիկին ոչինչ չի պատահել։ Դեպքի փաստով ոստիկանության Հրազդանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն։ –00—ՅՄ The post Կոտայքի մարզում տատիկն ու թոռնիկը հոսանքահարվել են բանջար հավաքելիս և տեղափոխվել հիվանդանոց appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Կոտայքի մարզում տատիկն ու թոռնիկը հոսանքահարվել են բանջար հավաքելիս և տեղափոխվել հիվանդանոց
Հոկտեմբերի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այդ ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Ըստ Թորոսյանի՝ Փարոսի 29 հազարը երբեք ոչ ոքի չի երջանկացրել․ «Գավառի անասնապահությունը դա վերացրեց»
24TV / 24News / 16 minutes ago

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում
24TV / 24News / 31 minutes ago

Սա մի «կախարդական» խոսք է, որ ներկայացնում են բոլոր պետական գերատեսչություններում. Բադալյան
24TV / 24News / 32 minutes ago

Դուրս եկեք, ով ծխում ա, թող ծխի, բայց ավելի լավ է՝ ընդհանրապես չծխեք․ Քոչարյանի կատակը՝ աջակիցներին
24TV / 24News / 34 minutes ago
Related coverage

Լուրեր 17:00 | | 02.11.2026
Public Television of Armenia — 1Lurer / 37 minutes ago

Միջուկային բժշկությունը Հայաստանում ակտիվ զարգանում է
Public Television of Armenia — 1Lurer / 46 minutes ago

Լուրեր 15:00 | | 02.11.2026
Public Television of Armenia — 1Lurer / 1 hour ago

Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
Factor.am / 1 hour ago