ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Մերձավոր Արևելքի հակամարտության պատճառով աշխարհում դիզելային վառելիքի պաշարները նվազել են՝ հասնելով վերջին 35 տարվա ընթացքում ռեկորդային ցածր մակարդակի։ ADIPEC 2026 միջազգային համաժողովում այս մասին հայտարարել է Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության (ADNOC) ղեկավար Սուլթան բեն Ահմեդ ալ-Ջաբերը:Նրա խոսքով՝ Հորմուզի նեղուցում նավագնացության խաթարման պահից ի վեր համաշխարհային պաշարներից հանվել է գրեթե 1 միլիարդ բարել նավթ, իսկ լոգիստիկ ծախսերն աճել են՝ կազմելով բարելի արժեքի մինչև 30%-ը:Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։ Հակամարտությունը մինչ այս պահը չի կարգավորվել։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Դիզվառելիքի համաշխարհային պաշարները հասել են վերջին 35 տարվա նվազագույն մակարդակին. ADNOC
Շուկաները բախվում են նաև հեղուկացված բնական գազի մատակարարումների պակասուրդի:

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

На испанском острове Ла-Пальма из-за блэкаута объявили ЧП
Sputnik Armenia / 28 minutes ago

ԱԴԾ-ն ձերբակալել է Բաշկիրիայից 2 մարդու, որոնք Չելյաբինսկի մոտ ահաբեկչություն էին ծրագրել
Sputnik Armenia / 40 minutes ago

БПЛА ВСУ атаковали здания провайдера "Лугаком" и Луганской телефонной компании - власти
Sputnik Armenia / 53 minutes ago

«Շատերը հրաժարվեցին հեռանալ». ՌԴ ՄԻՊ–ը՝ Ալյոշկիում մարդասիրական առաքելության մասին
Sputnik Armenia / 53 minutes ago
Related coverage

«Իսկ ո՞վ է ասել, որ մեծ ստվերի դեպքում չպետք է նաև լինի բիզնեսի փակում»․ ՊԵԿ նախագահը՝ ընդդիմադիրների հետ փոխկապակցված բիզնեսները փակելու մասին
Aravot / 11 minutes ago

Արդշինբանկի քարտապանները Նաիրիան խանութ-սրահներում կօգտվեն 15% զեղչից
24TV / 24News / 14 minutes ago

Ադոնցում գործող «Inotek» խանութ-սրահի դուռը կոտրել են և դրամարկղից հափշտակել մի քանի միլիոն դրամ
24TV / 24News / 16 minutes ago

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 2-ին
Shant News / 23 minutes ago