Գործընկերային բովանդակություն «Սնկի նման աճում են ավտոդպրոցները, իսկ դա օրենքի բացերից է»,- ասում է X-Drive ավտոդպրոցների ցանցի հիմնադիր և տնօրեն Արտաշես Ստեփանյանը։ «ՍիվիլՆեթ Բիզնեսի» տաղավարում Արտաշես Ստեփանյանի հետ զրուցել ենք վարորդական իրավունք ստանալու գործընթացում կոռուպցիայի վերացման, ավտոդպրոցների լիցենզավորման և վարորդների պատրաստման որակի մասին։ Ինչո՞ւ են շատերը ձգտում պարզապես վարորդական վկայական ստանալ, ոչ թե անվտանգ վարել սովորել, և ինչպե՞ս կարող է փոխվել այդ մոտեցումը։ Ստեփանյանն անդրադառնում է նաև ճանապարհների անվտանգության խնդիրներին, վթարների պատճառներին, վարորդական քննությունների արդյունավետությանը և ճանապարհային խախտումների համար հասարակական աշխատանք կիրառելու առաջարկին։ 0:00 - Սկիզբ 00:31 - Վարորդական իրավունքի տրամադրման ոլորտում վերացե՞լ է համակարգային կոռուպցիան։ 3:06 - Ավտոդպրոցների ծառայությունների գներն ու մրցակցությունը։ 4:20 - X-Drive-ի ստեղծման պատմությունը․ ավտոսպորտից մինչև վարորդների ուսուցում։ 6:51 - Նախ վարորդական վկայակա՞ն ստանալ, թե՞ անվտանգ վարել սովորել։ 10:05 - Ջրապատ ճանապարհների վտանգներն ու վարորդների անբավարար գիտելիքները։ 12:57 - Ինչպե՞ս ձևավորել անվտանգ վարելու մշակույթ։ 13:37 - Ճանապարհային անվտանգության սոցիալական արշավների անհրաժեշտությունը։ 16:20 - Ինչո՞վ է առանձնանում որակյալ ավտոդպրոցը։ 17:14 - X-Drive-ի առավելություններն ու ուսուցման մոտեցումները։ 19:36 - Ավտոդպրոցների լիցենզավորում․ ի՞նչ կփոխվի ոլորտում։ 20:20 - Ինչպե՞ս կարող է լիցենզավորումը կրճատել վարորդական քննությունների հերթերը։ 21:48 - Ինչո՞ւ են վարորդները ձախողում գործնական քննությունները։ 23:40 - Ավտոդպրոցների լիցենզավորման պլանների մասին։ 24:57 - Ինչպե՞ս գնահատել վարորդների պատրաստման որակի փոփոխությունը։ 26:13 - Պե՞տք են արդյոք հատուկ քննություններ տաքսու վարորդների համար։ 27:28 - Պրոֆեսիոնալ վարորդների պարտադիր վերապատրաստման անհրաժեշտությունը։ 28:03 - X-Drive-ի զարգացման ծրագրերը․ միջազգային շուկա և թվային լուծումներ։ 30:02 - Ինչպե՞ս են անցկացվում գործնական քննությունները Վրաստանում։ 30:43 - Հարցազրույցի ավարտ։ © Նյութի հեղինակային իրավունքները պատկանում են Սիվիլիթաս հիմնադրամին: ՍիվիլՆեթի խմբագրական քաղաքականության համաձայն` արգելվում է օգտագործել ՍիվիլՆեթի նյութերը առանց պատշաճ հղման, ներբեռնել և այլ օնլայն հարթակից վերբեռնել ՍիվիլՆեթի պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը` առանց համապատասխան համաձայնության: