2026 թվականի հոկտեմբերի 21-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի հերթական առցանց նիստը։ Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։ Նիստի ընթացքում, ի թիվս այլնի, քննարկվել են երեխայի իրավունքների պաշտպանության առկա մեխանիզմներին, հանրակրթական ուսումնական հաստատություններում անվտանգ կրթական միջավայրի ապահովմանը, ինչպես նաև երեխայի անձնական տվյալների պաշտպանությանը վերաբերող հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել դպրոցներում սովորողի պաշտպանության թիմերի առկայությանը և դրանց գործունեությանը, ինչպես նաև հանրակրթական որոշ ուսումնական հաստատություններում տեսահսկման համակարգերի կիրառման պայմաններին։ Այս համատեքստում քննարկվել են տեսահսկման համակարգերի կիրառման կարգը, ինչպես նաև սովորողների անձնական տվյալների պաշտպանությունն ապահովող ընթացակարգերի և մեխանիզմների առկայության ու գործնական կիրառման հարցերը։ Նիստի ավարտին քննարկվել են Խորհրդի հետագա անելիքներին և երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության շարունակականությանն առնչվող հարցեր։ Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է երեխաների ձայնը լսելի դարձնելու և իրենց իրավունքներին առնչվող հարցերի քննարկմանը երեխաների մասնակցությունն ապահովելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների շարունակականությունն ու հետևողականությունը։ The post ՄԻՊ-ի նիստում քննարկվել են դպրոցներում տեսահսկման համակարգերի կիրառման և երեխաների անձնական տվյալների պաշտպանության հարցեր appeared first on Infocom .