Մենք մեծ քանակի շինաղբի խնդիր ունենք մեր աղբամաններում, և կոնկրետ դեպքը, երբ մենք Բաղրամյան պողոտայում շինաղբը մաքրեցինք, հետո գնացինք տեսանք մեր տեսախցիկներով, թե ովքեր են այդ շինաղբը բերել-լցրել այդ աղբամանի մեջ, այդ մարդիկ տուգանվեցին։ Սա նշանակում է, որ մենք ունենք հնարավորություն արձանագրելու, թե որ տեղերում են մարդիկ բերում և աղբամանի մեջ լցնում իրենց շինաղբը, ինչն արգելված է․ այսօր Երևանի գործակարգավարական նիստում ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Այս տեսակ խախտումների արձանագրումը, կարծում եմ, նաև կարելի է որոշ չափով ավտոմատացնել: 30.000 տուգանք է նշանակված, բայց, կարծում եմ, տուգանքների չափով կարելի է որոշակի խստացման գնալ, որովհետև իրականում շատ համատարած երևույթ է, և պետք է պայքարել այդ երևույթի դեմ ,- ասաց քաղաքապետը։ Ի դեպ, Երևանի քաղաքապետարանը նախատեսում է հաջորդ տարվանից՝ ինչ-որ մի ամսից սկսած , շինաղբի հավաքման համար նախատեսված տարաներ թողնել մայրաքաղաքի տարբեր հատվածներում։ Նշվեց, որ նախնական գնվել է 50 հատ տարա, ևս 50 հատ գնվելու է։ Այսինքն՝ Երևան քաղաքում 100 տեղ ունենալու ենք շինաղբի տարաներ ,- ասաց Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ, ամենայն հավանականությամբ, դա կլինի վճարովի ծառայություն։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Աղբամանների մեջ շինաղբ են լցնում․ ինչպե՞ս է պատրաստվում Երևանի քաղաքապետարանը պայքարել «այս համատարած երևույթի» դեմ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ABC Media

Ե՞րբ կհրապարակվի նոր Սահմանադրության տեքստը. #ՈւՂԻՂ
ABC Media / 10 minutes ago

37-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ «Yandex»-ի վարորդը, օգտվելով իր մեքենայից իջնելու հանգամանքից, պայուսակից հափշտակել է 4․600 ԱՄՆ դոլար․ Shamshyan.com
ABC Media / 20 minutes ago

Փաշինյանն ինքն էլ զարմացած է, որ դեռ կա իր հետ չպայմանավորվող ընդդիմություն․ Վարդանյան
ABC Media / 33 minutes ago

Սարգիս Ստեփանյանի հաղթանակն ու չեմպիոնի տիտղոսը #abcmedia #երկու_բառով
ABC Media / 40 minutes ago
Related coverage
Երեւանի քաղաքապետարանի դեմ գործով դիմումը ՍԴ-ում է
Aravot / 5 minutes ago

ԱՄՆ–ն միայն վկա է, երաշխավորներ են անհարաժեշտ. «Ուժեղ Հայսստան»–ի պատգամավորներ
News.am / 5 minutes ago

Նախարար Սրբուհի Գալյանի ճեպազրույցը
Aravot / 6 minutes ago

Կգնանք Ադրբեջան , պատասխանները կստանանք, առաջարկները կներկայացնենք ընդդիմությանը. ՔՊ-ական
24TV / 24News / 6 minutes ago