Armlur.am տեղեկացավ, որ նոյեմբերի 29-ին Լոռու մարզի Սպիտակ համայնքում ևս տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։ Քաղաքական ուժերն արդեն սկսել են ներկայացնել իրենց թեկնածուներին։ Այսօր Սպիտակ են գնացել ԱԺ ՔՊ խմբակցության մի քանի պատգամավորներ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող համայնքապետ Քաջայր Նիկողոսյանին թիմակիցներին ներկայացնելու համար Սակայն այս ընտրությունների նախընտրական գործընթացում ուշագրավ է ոչ միայն թեկնածուների առաջադրումը, այլև այն, թե ովքեր են մեկնել համայնք՝ ՔՊ-ի թեկնածուին ներկայացնելու։ Մասնավորապես, Սպիտակ են գնացել ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նոնա Հովհաննիսյանը, ով ԱԺ-ում որևէ աշխատանքային գործունեությամբ աչքի չի ընկե: Լոռու նախկին մարզպետ Արամ Խաչատրյանը ևս ներկա է եղել թեկնածուի ներկայացմանը: Ուշագրավ է, որ խորհրդարանում ակտիվ գործունեությամբ աչքի չընկած Նոնա Հովհաննիսյանն այժմ ներգրավված է համայնքային ընտրությունների նախընտրական գործընթացում՝ անձամբ մասնակցելով թեկնածուի ներկայացմանը։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է իշխանական թիմը հենց այս պատգամավորներին ընտրել ՔՊ-ի թեկնածուին ներկայացնելու համար: Նշենք, որ Սպիտակում ՔՊ-ի թեկնածուն գործող համայնքապետ Քաջայր Նիկողոսյանն է, որը համայնքը ղեկավարում է 2021 թվականից։ Նրա պաշտոնավարման ընթացքում համայնքապետարանի շուրջ մի շարք վիճահարույց պատմություններ են հրապարակվել։ Մասնավորապես, լրատվականներն անդրադարձել են մանկապարտեզի տնօրենի նշանակման շուրջ բողոքին, որի հեղինակը պնդել է, թե որոշման հիմքում քաղաքական պայմանավորվածություններ են եղել։ Նիկողոսյանը և մյուս հիշատակված պաշտոնյաները տարբեր պնդումների վերաբերյալ իրենց դիրքորոշումներն են ներկայացրել։ Այսպիսով, Սպիտակում ընտրական պայքարը խոստանում է թեժ լինել։ Իսկ ՔՊ-ի թեկնածուին ներկայացնելու գործընթացը ևս մեկ անգամ հարցեր է առաջացնում՝ թե՛ իշխանական թիմի ներսում քաղաքական դերաբաշխման, թե՛ համայնքի գործող ղեկավարի շուրջ ձևավորված հանրային քննարկումների վերաբերյալ։ Սոնա Գրիգորյան
Translate this article
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Politics
ՔՊ-ի թեկնածուին ներկայացնելու են գնացել խորհրդարանում աչքի չընկած պատգամավորները. ով է Սպիտակում ՔՊ-ի թեկնածուն
Մանրամասներ

Comments
Sign in to join the conversation.
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Կանադայի վարչապետը հայտարարել է Թրամփի հետ առևտրային բանակցություններում առաջընթացի մասին
ArmLur / Zhoghovurd / 36 minutes ago

Ֆլորիդայում ինը մարդ տեղափոխող բիզնես ինքնաթիռ է կործանվել․ ողջ մնացածներ չկան
ArmLur / Zhoghovurd / 57 minutes ago

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

Ռազմագիտության ուսուցիչը դասաժամը խանգարելու համար մի քանի անգամ հարվածել է 14-ամյա աշակերտին
ArmLur / Zhoghovurd / 9 hours ago



