ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասին անվանել է «խրտվիլակ ԵՄ-ի գեղեցիկ այգում»։ Այսպես է Զախարովան արձագանքել Կալլասի հայտարարությանը, որով վերջինս դեմ է արտահայտվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին հրավիրելուն։ «Գիտե՞ք, Կալլասը դարձել է մի տեսակ խրտվիլակ «ԵՄ-ի գեղեցիկ այգում»։ Սովորաբար խրտվիլակները դնում են թռչուններին վախեցնելու համար, որպեսզի նրանք չկտցահարեն բերքը։ Բայց Եվրամիությունում վաղուց բերք չկա՝ սեփական անճարակ այգեպանների պատճառով, որոնք մի քանի տարի շարունակ ոչնչացրել են իրենց իսկ հողատարածքները։ Իսկ Կալլասի խրտվիլակը շարունակում է վախեցնել իր հայտարարություններով՝ աննպատակ և հիմարաբար»,- «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում ասել է Զախարովան։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ ոչ ոք Կալլասից խորհուրդ չի հարցրել G20-ի հանդիպման կազմակերպման վերաբերյալ, և նրա կարծիքն այդ հարցում ոչ մեկին հետաքրքիր չէ։ —00—ՍՊ The post «Կալլասը դարձել է խրտվիլակ ԵՄ-ի գեղեցիկ այգում»․ Զախարովան՝ եվրոպական դիվանագիտության ղեկավարի մասին appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Կալլասը դարձել է խրտվիլակ ԵՄ-ի գեղեցիկ այգում»․ Զախարովան՝ եվրոպական դիվանագիտության ղեկավարի մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Եվրամիության արտաքին գործերի և ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Խաչիկ Վարդանյան՝ մարդ, ով փրկեց գրքի և գրախանութների արժանապատվությունը
24TV / 24News / 6 minutes ago

Ադրբեջանցի մարտիկը չդիմացավ հայազգի Լեբոսնոյանիի հարվածներին. երրորդ անընդմեջ հաղթանակը UFC-ում
24TV / 24News / 26 minutes ago

Սուրեն Պապիկյանը հանդիպել է ՊՆ-ում հավատարմագրված լրագրողների հետ․ նրանք այցելել են նաև դիրքեր
24TV / 24News / 30 minutes ago

Ռուսաստանն ու Չինաստանը դեմ են արհեստական բանականության կարգավորման հարցում ԱՄՆ-ի մոտեցմանը
24TV / 24News / 53 minutes ago
Related coverage

Ջրամբարների ռեկորդային լցվածությունը հնարավորություն կտա Սևանից լրացուցիչ ջրառ չանել
Public Television of Armenia — 1Lurer / 5 minutes ago

"Сильная Армения" обжаловала результаты выборов в Степанаване
Sputnik Armenia / 9 minutes ago

Չինաստանը ցուցադրել է ամերիկյան ավիակրի մակետի ուղղությամբ բալիստիկ հրթիռի հարվածը
Sputnik Armenia / 11 minutes ago

Լուրեր. Կիրակնօրյա թողարկում |Զեկո՞ւյց, թե՞ շանտաժ.ԵԱՏՄ-ն Ռուսաստանի համար Հայաստանին ճնշելու գործիք
Public Television of Armenia — 1Lurer / 16 minutes ago