Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի հայտարարությունը Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ հռչակված նախկին հոգևորական Արմեն Առաքելյանի (նախկինում՝ Հայր Կորյուն) կողմից այսօր Թալինի շրջանի Գառնահովիտ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցում կատարած կեղծ «Պատարագը»։ Նշյալ անձը երբեմնի «Նոր Հայաստան Նոր Հայրապետ» տխրահռչակ շարժման առաջնորդն էր: Եկեղեցին անձնական հավակնությունների, ինքնակամ որոշումների կամ սեփական ցանկություններին համապատասխան գործելու վայր