Անթիլիասում մեկնարկել է եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովը Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի հրավերով նոյեմբերի 2-6-ը Անթիլիասի Մայրավանքում անցկացվում է եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովը։ Համաժողովին մասնակցում է 25 գլխավոր քարտուղար՝ Շվեյցարիայից, Դանիայից, Անգլիայից, Վատիկանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Հնդկաստանից, Շոտլանդիայից, Իտալիայից, Պաղեստինից, Լեհաստանից, Կանադայից, Կոլումբիայից և Բրազիլիայից։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը ներկայացնում է Գերաշնորհ Տեր Հրանդ ծայրագույն վարդապետ Թահանյանը։ Համաժողովի բացման նիստում Արամ Ա կաթողիկոսը հանդես է եկել Միջեկեղեցական շարժման առջև ծառացած մարտահրավերները թեմայով դասախոսությամբ։ Համաժողովի ընթացքում նախատեսված են զեկուցումներ, քննարկումներ և խորհրդակցություններ՝ եկեղեցիների ու միջեկեղեցական շարժման առջև ծառացած արդիական խնդիրների շուրջ։ Գլխավոր քարտուղարների այս խորհուրդը գործում է շուրջ 70 տարի՝ որպես միջեկեղեցական խորհրդակցության և համագործակցության հարթակ։ Դրա նպատակն է քննարկել եկեղեցիներին հուզող հրատապ հարցերը և գտնել համապատասխան լուծումներ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Անթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովը
Անթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովը

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

Գյումրու հիվանդանոցներից մեկում 3-ամյա երեխա է մահացել
A1plus / 1 hour ago

Փոքր պետությունների ձայնը լսելի դարձնելու համար անհրաժեշտ է հստակեցնել նրանց դերն ու տեսլականը․ Միրզոյան (տեսանյութ)
A1plus / 2 hours ago

Օրացույց․ 2-ը նոյեմբերի․ ԱՄՆ ներկայացուցիչը եկել էր ասելու, որ Ղարաբաղի հակամարտությունն առանց փոխզիջումների չի լուծվի (տեսանյութ)
A1plus / 3 hours ago

«Ուժեղ Հայաստան»-ի ղեկավարն ու պատգամավորներն այցելել են ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը
A1plus / 3 hours ago
Related coverage

Երկնային վարձք՝ խեղման դիմաց
168 Jham / 1 hour ago

Անթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովը
24TV / 24News / 3 hours ago

Ղազախստանում պետական հեղաշրջման փորձ է կանխվել. 10 մարդ է ձերբակալվել | azatutyun.am
Infocom / 5 hours ago

Ղազախստանում պետական հեղաշրջման փորձ է կանխվել. 10 մարդ է ձերբակալվել
Azatutyun / 6 hours ago