19-ամյա զինծառայող Տիգրան Ստեփանյանի մահվան մասին է հայտնել պաշտպանության նախարարությունը գիշերը: ՊՆ-ն զինվորի անվան սկզբնատառերն էր հրապարակել միայն: Պաշտոնական աղբյուրը չի բացահայտում նաև զինվորի մահվան հանգամանքները: 19-ամյա Տիգրանը Սևանից էր: Մեկ տարուց պետք է զորացրվեր: Տիգրան Ստեփանյանը հայկական բանակի 17-րդ զոհն է այս տարի: