Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխել երեք երեխաների։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։ Մինչ բժիշկները պայքարում էին ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված երեխաների կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են 15-ամյա Հրանտ Ա․-ն, 15-ամյա Արսեն Չ․-ն և 15-ամյա Արման Կ․-ն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հրանտ Ա․-ն հիվանդանոց է տեղափոխվել «աջ ազդրի կտրած-ծակած վերք, ձախ դաստակի կտրած վերքեր, անեմիա» ախտորոշմամբ, Արսեն Չ․-ն՝ «կրծքավանդակի ձախակողմյան հետին պատի կտրած-ծակած վերք, ձախ ծնկահոդի շրջանի պատռած վերք» ախտորոշմամբ, իսկ Արման Կ․-ն՝ «աջ գոտկատեղի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք վնասվածքները ստացել են Մալաթիայի շուկայի հարևանությամբ գտնվող Սեբաստիա 141 հասցեի հարակից տարածքում տեղի ունեցած միջադեպի ժամանակ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Երևանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

G20-ի երկրների ԱԳ նախարարները չեն կարողացել ընդհանուր դիրքորոշում համաձայնեցնել անվտանգության առանցքային հարցերի շուրջ
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով
ArmLur / Zhoghovurd / 2 hours ago

Քյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմ
ArmLur / Zhoghovurd / 2 hours ago

Մերկելը կոչ է արել երկրի պատմության մեջ առաջին անգամ կնոջ ընտրել Գերմանիայի նախագահ
ArmLur / Zhoghovurd / 2 hours ago
Related coverage

Առեղծվածային դեպք Երևանում․ բժշկական կենտրոն են տեղափոխել 3 անչափահաս տղաների․ Shamshyan.com
Aravot / 1 hour ago

Ճանաչի՛ր Ռետտը. համախտանիշի իրազեկման ամիսն է
Public Television of Armenia — 1Lurer / 1 hour ago

Խամենեին հրահանգել է պատրաստ լինել` արձագանքելու ցանկացած սպառնալիքի
Public Television of Armenia — 1Lurer / 2 hours ago

Ավտովթար Վանաձորում՝ շտապօգնության մեքենայի մասնակցությամբ․ բուժառուն մահացել է
1in.am / 2 hours ago