Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը MagentaTV հեռուստաալիքի հարցազրույցում կոչ է արել երկրի հաջորդ նախագահի պաշտոնի համար դիտարկել կնոջ թեկնածությունը։ Գերմանիայի Դաշնային Հանրապետության գոյության 77 տարիների ընթացքում այդ պաշտոնը երբեք կին չի զբաղեցրել։ «Յուրաքանչյուրը պետք է ինքն իրեն հարց տա՝ արդյոք վերջապես ժամանակը չի՞ եկել», — հայտարարել է Մերկելը։ Նրա խոսքով՝ ինքը ճանաչում է կանանց, որոնք կարող են կատարել պետության ղեկավարի պարտականությունները, սակայն կոնկրետ անուններ չի նշել։ Գերմանիայի Դաշնային ժողովը նոր նախագահ կընտրի հունվարի 30-ին։ Պետության գործող ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը չի կարող հավակնել երրորդ անընդմեջ ժամկետի։ Գերմանիայի նախագահի լիազորությունները հիմնականում ներկայացուցչական բնույթ ունեն։ Հնարավոր թեկնածուների թվում քննարկվում են Բավարիայի լանդթագի նախագահ Իլզե Այգները, որին աջակցում է Քրիստոնեա-սոցիալական միության (ՔՍՄ) առաջնորդ Մարկուս Զյոդերը, Բունդեսթագի նախագահ Յուլիա Կլյոկները, կրթության նախարար Կարին Պրինը և պաշտպանության նախկին նախարար Աննեգրետ Կրամպ-Կարենբաուերը։ Վերջին երեք քաղաքական գործիչները ներկայացնում են Քրիստոնեա-դեմոկրատական միությունը (ՔԴՄ), որին անդամակցում է նաև Մերկելը։ Նախկին կանցլերը Շտայնմայերի իրավահաջորդի շուրջ բանավեճը «տարօրինակ» է անվանել և քննադատել թեկնածությունների քննարկման տհաճ ենթատեքստը։ Նա նաև անդրադարձել է ՔԴՄ քաղաքական ուղեգծին՝ ընդգծելով, որ կուսակցության ինքնությունը չպետք է սահմանափակվի տնտեսական քաղաքականությամբ։ «ՔԴՄ-ն միշտ ձգտել է կամուրջներ կառուցել հասարակության բոլոր շերտերի հետ, և դա կրկին պետք է առաջնային դառնա», — հայտարարել է Մերկելը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Մերկելը կոչ է արել երկրի պատմության մեջ առաջին անգամ կնոջ ընտրել Գերմանիայի նախագահ
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

G20-ի երկրների ԱԳ նախարարները չեն կարողացել ընդհանուր դիրքորոշում համաձայնեցնել անվտանգության առանցքային հարցերի շուրջ
ArmLur / Zhoghovurd / 32 minutes ago

Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով
ArmLur / Zhoghovurd / 59 minutes ago

Քյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմ
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն
ArmLur / Zhoghovurd / 2 hours ago
Related coverage

Փաշինյանը մասնակցել է կենսաչափական համակարգի գործարկման և անձնագրերի հանձնման արարողությանը
Hetq / 21 minutes ago

Հայկական երկաթուղին ու ռուսական կոնցեսիան. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ
Public Television of Armenia — 1Lurer / 25 minutes ago
Ադրբեջանը Սև լճի հատվածում նոր ամրություններ է կառուցում. Գագիկ Համբարյան
Azg / 27 minutes ago

Թրամփը հայտարարել է, որ կմտածի երգչուհի Նիկի Մինաժին Սպիտակ տան մամուլի քարտուղար նշանակելու մասին
168 Jham / 30 minutes ago