Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ՀՀ-ում նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկման և անձնագրերի հանձնման հանդիսավոր արարողությանը: Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։ Միջոցառմանը ներկա են եղել ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը, փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը, Տիգրան Խաչատրյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, Եվրոպական Հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները, IN Groupe ընկերության խորհրդի նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Յան Հագեն, ՀայՓաս ընկերության տնօրենների խորհրդի անդամ, ՀայՓաս ընկերության տնօրենների խորհրդի անդամ, IN Groupe ընկերության միջազգային բիզնեսի զարգացման ղեկավար Իզաբել Լոզոն և Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանը, օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ, դատական իշխանության ներկայացուցիչներ, դիվանագետներ և այլք։ Միջոցառմանը հանդես է եկել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, ներկայացվել են նոր կենսաչափական անձնագրի էջերի բովանդակությունը նկարագրող կարճատև տեսանյութեր: Ելույթով հանդես է եկել Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, այնուհետև ՀՀ առաջին կենսաչափական նոր անձնագրերը հանձնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին: Հաջորդիվ երկրի ղեկավարը նոր կենսաչափական անձնագրեր է հանձնել դիրիժոր և կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանին և մի խումբ երիտասարդների, որոնց ծննդյան օրն է այսօր։ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում շնորհավորել է ներկաներին կենսաչափական անձնագրերի մուտքի և համակարգի թողարկման առիթով: Երկրի ղեկավարի խոսքով՝ այսօրվա միջոցառումը և կենսաչափական անձնագրերը մեր պետության մասին են, իսկ պետությունը ստանդարտի մասին է. Կարծում եմ՝ ստանդարտը պետության կարևոր առանձնահատկություններից է. այնտեղ որտեղ կա ստանդարտ, վստահաբար այնտեղ կա պետություն: Եվ այսօր մենք արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանի Հանրապետությունում: Վարչապետը, կարևորելով այն հանգամանքը, որ նոր անձնագրերը կեղծել հնարավոր չէ, նշել է. Սա շատ կարևոր նորություն է, այդ թվում՝ մեր քաղաքացիների և մեր պետության միջազգային վստահելիությունը բարձրացնելու տեսակետից: Այնուամենայնիվ, ամենակարևոր արձանագրումը հետևյալն է՝ մենք սա անում ենք մեր քաղաքացիների համար, որովհետև կենսաչափական անձնագրերի այս համակարգն առաջին հերթին պետք է ավելի հարմարավետ դարձնի ՀՀ քաղաքացիների կյանքը: Երկրի ղեկավարը հավելել է՝ կենսաչափական համակարգը ՀՀ քաղաքացիներին տալու է թվային ծառայություններից անվտանգ օգտվելու հնարավորություն և նոր թափ ու ծավալ է հաղորդելու թվայնացման գործընթացին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է համակարգի ներդրումը նաև քաղաքացիների ինքնության պաշտպանության առումով: Կենսաչափական համակարգը թվայնացող դարում, թվային միջավայրում պիտի երաշխավորի մարդկանց ինքնության անվտանգությունը: Այն նաև մեր պետական ինքնության շատ կարևոր հենասյուն է բառիս խորհրդանշական և ուղիղ իմաստով, որովհետև, իհարկե, քաղաքացիությունը պետության և պետականության, պետական ինքնության կարևորագույն առանձնահատկությունն է, և մեր անձնագրի ձևավորումը ցույց է տալիս այն հազարամյա ճանապարհը, որը կտրելով, անցնելով, հաղթահարելով հասել ենք այս կետին՝ Իրական Հայաստան, Հայաստանի Հանրապետություն: Եվ մենք այս կետին հասնելով՝ նոր անսահման հեռանկարներ ենք բացում մեր առաջ: Խնդիր ենք ձևակերպում՝ մեր պետությունը պետք է գոյություն ունենա հարատև և այն պետք է սերնդեսերունդ փոխանցենք, սերնդեսերունդ փոխանցենք՝ որպես հարատև պետություն,-նշել է վարչապետը: Երկրի ղեկավարը նաև արձանագրել է՝ կենսաչափական անձնագրերն էական դեր են ունենալու Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման բանակցությունների հաջող ավարտի համար. Մենք վճռական ենք այդ ճանապարհին և ՀՀ քաղաքացիներն էլ սպասում են, որպեսզի մեր նախանշած ժամկետներում ունենանք վիզաների ազատականացում: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն գործընկերներին, ովքեր ջանք են դրել կենսաչափական անձնագրերի այս համակարգը ներդրելու համար։ Վարչապետը ևս մեկ անգամ շնորհավորել է ներկաներին, իսկ ՀՀ քաղաքացիներին մաղթել՝ հաճելի ճամփորդություն կենսաչափական անձնագրերով և հաճելի գործակցություն ՀՀ թվային ծառայություններից օգտվելիս։ Ամփոփելով խոսքը՝ վարչապետը նշել է. Մենք հույս ունենք և համոզված ենք, որ կենսաչափական անձնագրերի այս նոր համակարգն ավելի շոշափելի և տեսանելի կդարձնի քաղաքացուն պետության կողմից մատուցվող ծառայությունները և դրանց շարունակաբար բարձրացող որակը: Համոզված եմ, որ անձնագիրը, նաև կենսաչափական այս անձնագիրն իր ձևավորմամբ, բովանդակությամբ, քաղաքական ուղերձով մեզ ավելի կբերի այն գիտակցությանն ու համոզմունքին, որ մեր ինքնությունը մեր պետությունն է և մեր պետությունն է մեր ինքնությունը: Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,- նշվում է հաղորդագրությունում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Փաշինյանը մասնակցել է կենսաչափական համակարգի գործարկման և անձնագրերի հանձնման արարողությանը
Նիկոլ Փաշինյանն իր ելույթում շնորհավորել է ներկաներին կենսաչափական անձնագրերի մուտքի և համակարգի թողարկման առիթով:

Comments
No comments yet — be the first to comment.
More from Hetq

Տիգրան Համասյանի «Մանիֆեստը» Կասկադում (լուսանկարներ)
Hetq / 4 hours ago

Ֆընգին Չինաստանից Հայաստան բերած շարադրությունը
Hetq / 6 hours ago

Հելոուինը Երևանում (լուսանկարներ)
Hetq / 7 hours ago

Բացահայտվել են սպանության նախապատրաստության և այլ հանցագործությունների հանգամանքները․ 3 անձ կալանավորվել է
Hetq / 9 hours ago
Related coverage

Թրամփը սպառնացել է դառնալ «պարոն Վետո», եթե դեմոկրատները վերահսկողություն հաստատեն Կոնգրեսի նկատմամբ
168 Jham / 1 hour ago

Նովոսիբիրսկում քննարկվել են բազմազգ հասարակության հոգևոր արժեքների պահպանման հարցերը
168 Jham / 1 hour ago

Հայտնի են դարձել Կալինինգրադի մարզում ռուսական Су-30 կործանիչի կործանման մանրամասները
168 Jham / 1 hour ago

Վրաստանում գրեթե յուրաքանչյուր 4-րդ երեխան ապրում է աղքատության մեջ
168 Jham / 2 hours ago