ՆԳՆ քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տվյալներ, որ Վանաձորի բնակիչ քրեական ենթամշակույթ կրող 38-ամյա տղամարդը ստեղծել է հանցավոր խումբ՝ ներգրավելով Լոռու մարզի և հանրապետության տարբեր բնակավայրերի՝ հանցավոր գործունեությամբ զբաղվող անձանց, ովքեր տարբեր մարզերում պլանավորել, նախապատրաստել և կատարել են Քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված մի շարք ծանր ու առանձնապես ծանր հանցագործություններ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։ Փաստերի առթիվ Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Կոտայքի և Արմավիրի մարզային վարչությունների, ինչպես նաև Համայնքային ոստիկանության Արմավիրի և Վաղարշապատի ծառայողների հետ համագործակցությամբ իրականացվել է շուրջ մեկ տասնյակ խուզարկություն։ Հայտնաբերվել են տարբեր տեսակի զենքեր, կեղծ թղթադրամներ, թմրամիջոցներ, քրեական ենթամշակույթին բնորոշ իրեր ու առարկաներ։ Ձերբակալվել և վարույթն իրականացնող մարմին է ներկայացվել 5 անձ։ Նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Երեք անձ կալանավորվել է,- նշում է հաղորդագրությունում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Բացահայտվել են սպանության նախապատրաստության և այլ հանցագործությունների հանգամանքները․ 3 անձ կալանավորվել է
Հայտնաբերվել են տարբեր տեսակի զենքեր, կեղծ թղթադրամներ, թմրամիջոցներ, քրեական ենթամշակույթին բնորոշ իրեր ու առարկաներ։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Hetq
Related coverage

Թրամփը սպառնացել է դառնալ «պարոն Վետո», եթե դեմոկրատները վերահսկողություն հաստատեն Կոնգրեսի նկատմամբ
168 Jham / 2 hours ago

Նովոսիբիրսկում քննարկվել են բազմազգ հասարակության հոգևոր արժեքների պահպանման հարցերը
168 Jham / 2 hours ago

Հայտնի են դարձել Կալինինգրադի մարզում ռուսական Су-30 կործանիչի կործանման մանրամասները
168 Jham / 2 hours ago

Վրաստանում գրեթե յուրաքանչյուր 4-րդ երեխան ապրում է աղքատության մեջ
168 Jham / 3 hours ago



