ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի կառավարությունը երկարաձգել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը դրա արտադրողների համար մինչև 2027 թվականի հունվարի 31-ը ներառյալ: Այս մասին հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը։Կառավարությունում պարզաբանել են, որ որոշումն ուղղված է վառելիքի ներքին շուկայի կայունության պահպանմանը։Ընդ որում, սահմանափակումները չեն բացառում արտերկիր առանձին մատակարարումները։ Նախօրեին ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտնել էր, որ իշխանությունները որոշ մատակարարների համար արգելքից բացառություններ են պատրաստում: Նմանատիպ զիջումներ արդեն գործում էին հոկտեմբերին և նախատեսվում են նոյեմբերին։«Դիզելային գործարքի» շրջանակում առաջին լցանավը ԱՄՆ կմեկնի հոկտեմբերի 22-ին. ՆովակՀոկտեմբերի սկզբին կառավարությունը մասամբ մեղմացրել էր դիզվառելիքի արտահանման սահմանափակումները։ Մինչ այդ արգելքը արտադրողների համար գործում էր մինչև հոկտեմբերի 31-ը, իսկ ոչ արտադրող ընկերությունների համար՝ մինչև 2027 թվականի հունվարի 31-ը: Սահմանափակումների մեղմացումը հաջորդել էր հոկտեմբերի 9-ին Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի կողմից համաշխարհային շուկա ռուսական դիզելային վառելիքի մատակարարման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին:Նովակի խոսքով ՝ ռուսական դիզվառելիքով առաջին երեք լցանավերը արգելքի մասնակի վերացումից հետո արդեն շարժվում են դեպի Ատլանտյան օվկիանոսի արևելյան ափ: Փոխվարչապետը հնարավոր է համարել, որ առաջին խմբաքանակները կարող են գնորդներին հասնել մինչև ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները, որոնք նշանակված են նոյեմբերի 3-ին:Նովակը նաև կանխատեսում է դիզելային վառելիքի ռուսական արտահանման էական աճ նոյեմբերին՝ մինչև 2,15 մլն տոննա՝ հոկտեմբերի 510 հազար տոննայի դիմաց:ՌԴ–ի հետ կնքած գործարքը կօգնի իջեցնել դիզվառելիքի համաշխարհային գները. ԹրամփՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երեկ Ատլանտայում G20-ի արտգործնախարարների հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում կոչ է արել մարդկանց ավելորդ էյֆորիայիմեջ չընկնել ԱՄՆ-ի հետ դիզելային համաձայնագրի հետ կապված, հրաժարվել պատրանքներից և «իջնել երկնքից»։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՌԴ կառավարությունը մինչև հունվարի վերջ երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը
Հոկտեմբերի սկզբին կառավարությունը մասամբ մեղմացրել է դիզվառելիքի արտահանման սահմանափակումները։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Ինչպե՞ս ընտրել ձմեռային անվադողեր. կարևոր խորհուրդներ վարորդներին
Sputnik Armenia / 17 minutes ago

Расстрига провел "литургию" в Гарнаовите: Арагацотнская епархия ААЦ выступила с осуждением
Sputnik Armenia / 23 minutes ago

Արամ Ա-ն հայ-ռուսական հարաբերություններն է քննարկել Ռուսաստանի նախկին վարչապետի հետ
Sputnik Armenia / 33 minutes ago

Արագածոտնի թեմը դատապարտում է կարգալույծ հոգևորականի կողմից մատուցված կեղծ պատարագ
Sputnik Armenia / 49 minutes ago
Related coverage

Չորս տարվա աշխատանքից հետո՝ նախարարության հեղինակած Սահմանադրություն
Aravot / 21 minutes ago

Սևանում սգում են 19-ամյա զինծառայող Տիգրան Ստեփանյանի մահը. 17-րդ զոհը՝ բանակում
5TV Armenia / 36 minutes ago

ՀՀ-ում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է
1in.am / 41 minutes ago

Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ
Alpha News / 1 hour ago