Իտալիայում զանգվածային բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների։ Երկրի մի շարք քաղաքներում ոստիկանությունը ցուցարարների դեմ կիրառում է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ․ հայտնում են իտալական լրատվամիջոցները։ Ուրբաթ օրը երկրում միաժամանակ անցկացվել են հակապատերազմական երթեր և թանկացումների դեմ ուղղված բողոքի ցույցեր։ Միայն Հռոմում փողոցներ է դուրս եկել շուրջ 100 հազար մարդ։ Il Fatto Quotidiano պարբերականի հաղորդմամբ՝ Իտալիայի մայրաքաղաքում ցուցարարները լուսաձայնային միջոցներ են կիրառել Ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարարության շենքի դիմացի հրապարակում։ Միլանում արգելափակվել է օղակաձև ավտոճանապարհը, որտեղ նույնպես պիրոտեխնիկա է կիրառվել։ Թուրինում ֆերմերները, ի նշան բողոքի, գոմաղբ են թափել տեղական վարչակազմի շենքի դիմաց։ Il Giornale di Vicenza տարածաշրջանային թերթի տվյալներով՝ Վիչենցայում ոստիկանությունը ցուցարարների դեմ կիրառել է ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։ Բոլոնիայում բախումներ են տեղի ունեցել իրավապահների և ցուցարարների միջև։ Վերջիններս ճեղքել են ոստիկանական պատնեշը, ինչից հետո բախումներ են սկսվել։ Բողոքի մասնակիցները հայտարարել են, որ բենզինը դարձել է շքեղության առարկա, իսկ առաջին անհրաժեշտության ապրանքների գները եռապատկվել են։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Իտալիայում զանգվածային բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների․ ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ
Իտալիայում զանգվածային բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների։ Երկրի մի շարք քաղաքներում ոստիկանությունը ցուցարարների դեմ կիրառում է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ․ հայտնում են իտալական լրատվամիջոցները։ Ուրբաթ օրը երկրում միաժամանակ անցկացվել են հակապատերազմական երթեր և թանկացումների դեմ ուղղված բողոքի ցույցեր։ Միայն Հռոմում փողոցներ է դուրս եկել շուրջ 100 հազար մարդ։ «Il Fatto Quotidiano» պարբերականի հաղորդմամբ՝ Իտալիայի […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from ABC Media
Related coverage

Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան
Azg / 14 minutes ago

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը
1in.am / 19 minutes ago

Ովքե՞ր գլխավորելու ՔՊ-ի նախընտրական ցուցակը համայնքի ավագանու ընտրություններում
Aravot / 23 minutes ago

350 000 դրամի օգնության անվան տակ փորձում են զավթել քաղաքացիների հաշիվները․ Կիբեռոստիկանություն
1in.am / 29 minutes ago



