ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններից հրաժարվելու դեպքում Հայաստանը ռիսկի է դիմում. նա կարող է կորցնել պետականությունը և «իդեալական աշխարհաքաղաքական ավար» դառնալ այն երկրների համար, որոնք վաղուց ձգտում են այն բաժանել ազդեցության ոլորտների: Այս մասին Դմիտրի Կիսելյովը գրել է MAX մեսենջերում:Նրա կարծիքով՝ Հայաստանի ներկայիս իշխանությունները, որոնք Եվրամիությանը մերձենալու ուղղություն են որդեգրել, մոռանում են երկրի աշխարհաքաղաքական դիրքի և տարածաշրջանից Ռուսաստանի հնարավոր հեռանալու հետևանքների մասին:Լրագրողը կարծում է, որ Հայաստանը, շարունակելով ցուցադրական դրեյֆը դեպի Եվրամիություն, վտանգավոր ուղի է բռնել: Նա զգուշացնում է, որ նախկին դաշնակիցներից հրաժարվելու և նորերին ձեռք բերելու միջև կարող է բավականին շատ ժամանակ անցնել:Կիսելյովի գնահատմամբ՝ ռուսական ռազմական և քաղաքական ներկայությունից հրաժարվելը կարող է հանգեցնել Հայաստանի պետականության փաստացի կորստին: Նա ընդգծել է, որ հենց ռուսական գործոնն է այսօր ապահովում ուժերի հավասարակշռությունը ՀՀ-ի շուրջ:«Թվում է, թե դա այնքան հեշտ է, երբ կա պետություն, կա ռուսական ռազմաբազա, շուրջբոլորը կա ռազմական հավասարակշռություն, ներսում ամեն ինչ լավ է: Իսկ երբ առանցքային բաղադրիչը՝ Ռուսաստանի մասնակցությունը տարածաշրջանում, ոտքերի տակից աթոռակի պես հանեն, ապա Հայաստանը կհայտնվի օդում կախված վիճակում: Շատ ցանկացողներ կգտնվեն, որոնք կուզենան օգտվել Հայաստանից, ինչպես ցույց է տալիս պատմությունը»,-հավելել է լրագրողը:Հիշեցնենք, որ 2025 թվականի մարտին Հայաստանի խորհրդարանն ընդունել է Եվրամիությանը անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը: Միաժամանակ ՀՀ–ն շարունակում է մնալ Եվրասիական տնտեսական միության անդամ:Մոսկվան բազմիցս զգուշացրել է, որ Հայաստանի միաժամանակյա մասնակցությունը ԵԱՏՄ-ին և ԵՄ մաքսային միությանն անհնար է:ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ընթացքում հայտարարել էր, որ ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումը փաստացի նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրություն: Ռուսական կողմը հանդես է եկել նաև Հայաստանում այդ հարցով հանրաքվեի շուտափույթ անցկացման օգտին: