Հռոմի պապ Լևոն XIV-ը, լինելով ԱՄՆ քաղաքացի, մասնակցել է Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին՝ իր քվեաթերթիկն ուղարկելով փոստով։ Այս մասին հաղորդում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։ «Հռոմի պապ Լևոն XIV-ն օգտվել է ընտրելու իր իրավունքից՝ որպես Միացյալ Նահանգների քաղաքացի, երբ ունեցել է համապատասխան հնարավորություն։ Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը հաստատում է, որ քաղաքացիական մասնակցության այս հաստատված ավանդույթի համաձայն՝ քահանայապետն իր քվեաթերթիկն ուղարկել է փոստով՝ Չիկագո», – ասվում է հրապարակման մեջ։ Մամուլի ծառայությունը նշել է, որ մինչև հոգևորական դառնալը նա Պերուում բնակվելու տարիներին նույնպես քվեարկել է հեռակա կարգով։ «Հռոմի պապը քաղաքացիների՝ ժողովրդավարական գործընթացներին մասնակցելը համարում է իրավունք և պարտականություն», – հայտնել է նրա մամուլի ծառայությունը։ Լևոն XIV-ը, բացի ԱՄՆ քաղաքացիությունից, ունի նաև Պերուի քաղաքացիություն։ ԱՄՆ-ում Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 3-ին։ Դրանց ընթացքում կվերընտրվի Սենատի անդամների մեկ երրորդը և Ներկայացուցիչների պալատի ամբողջ կազմը։ Ներկայում Կոնգրեսի երկու պալատներն էլ գտնվում են Հանրապետական կուսակցության վերահսկողության ներքո։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հռոմի պապ Լևոն XIV-ը փոստով քվեարկել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններում
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Նեթանյահուն պնդում է՝ ընտրությունները «գողացված են»․ նա կորցրել է մեծամասնությունը
ArmLur / Zhoghovurd / 22 minutes ago

Զելենսկին վաղը կայցելի Թուրքիա
ArmLur / Zhoghovurd / 39 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱՐՑԱԽՑԻՆ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. Արտասվելու չափ կարոտում եմ իմ լսարանին, չմոռանա՛ք Արցախը․ ԱրՊՀ դասախոսի պատգամը՝ երիտասարդությանը
ArmLur / Zhoghovurd / 56 minutes ago

Արտասվելու չափ կարոտում եմ իմ լսարանին, չմոռանա՛ք Արցախը․ ԱրՊՀ դասախոսի պատգամը՝ երիտասարդությանը
ArmLur / Zhoghovurd / 56 minutes ago
Related coverage

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽՔ տեղակալ
Azg / 21 minutes ago

Պուտինի և Թրամփի նոր հեռախոսազրույց առայժմ նախատեսված չէ․ Պեսկով
168 Jham / 21 minutes ago

Ադրբեջանն ամեն օր ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունը. Եվրախորհրդարանի պատգամավոր
Azg / 25 minutes ago

Գույներ՝ Իսահակյանի աշխարհից
Public Television of Armenia — 1Lurer / 26 minutes ago