Միջազգային հարցերով փորձագետ Քրիստինա Երմակը Alpha News -ի հետ զրույցում անդրադարձել է ԵԱՏՄ զեկույցին, որը վերաբերում է Հայաստանի՝ Եվրամիության հետ հնարավոր մերձեցման հետևանքներին։ Նրա խոսքով՝ փաստաթղթի հրապարակումն ինքնին վկայում է, որ քննարկումներն արդեն գործնական հարթություն են տեղափոխվել։ ԵԱՏՄ անդամ երկրներն իրականացրել են Հայաստանի եվրոպական ուղեգծի ռիսկերի և հետևանքների համակողմանի գնահատում՝ ոչ միայն Երևանի, այլև եվրասիական բոլոր մայրաքաղաքների համար։ «Զեկույցի հրապարակման փաստն ինքնին ազդակ է այն մասին, որ քննարկումները ԵԱՏՄ շրջանակում արդեն վերածվել են գործնական քայլերի։ Սա կանխարգելիչ քայլ է, սակայն միևնույն ժամանակ շարունակությունն է այն նախազգուշացումների, որոնք անդամ երկրներն ուղղել են հայկական կողմին։ Եթե դիտարկենք զեկույցի բովանդակությունն ու կառուցվածքը, ապա կտեսնենք, որ երկրներն իրականացրել են այն միջոցառումների հնարավորինս համապարփակ նախնական գնահատում, որոնք Հայաստանն արդեն ձեռնարկել է Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին։ Միաժամանակ վերլուծել են այդ գործընթացի ռիսկերն ու հետևանքները ոչ միայն Երևանի, այլև եվրասիական յուրաքանչյուր մայրաքաղաքի համար։ Հետևաբար, այս փաստաթղթի նշանակությունը թերագնահատել պետք չէ, քանի որ հետագայում երկրներն իրենց քայլերը ծրագրելիս առաջնորդվելու են նաև դրանով»,- ասել է Երմակը։ The post ԵԱՏՄ զեկույցը ցույց է տալիս՝ ՀՀ-ի եվրոպական ուղեգծի շուրջ քննարկումներն անցնում են գործնական փուլ․ Քրիստինա Երմակ appeared first on Alphanews .