Հոկտեմբերի 17-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 02։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Սյունիքի մարզային վարչությունում տեղեկություն է ստացվել, որ Տաթև գյուղում դանակահարություն է տեղի ունեցել, որի հետևանքով ժամը 05։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Արման Մ․-ն բուժօգնության է դիմել «Գորիս» բժշկական կենտրոն՝ «ձախ պարանոցային շրջանի կտրած վերք» ախտորոշմամբ։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Սյունիքի մարզային քրեական վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 02։30-ի սահմաններում, Տաթև գյուղի 4-րդ փողոցի տներից մեկում տեղի ունեցած խնջույքի ժամանակ ծագած վիճաբանության ընթացքում Սյունիքի մարզի 52-ամյա Ռաշիդ Ա․-ն դանակով հարվածել է Արման Մ․-ի պարանոցին՝ պատճառելով առերևույթ ծանր մարմնական վնասվածք։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ռաշիդ Ա․-ն նույն օրը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Գորիսի բաժին։ Ոստիկանները միջոցներ են ձեռնարկում հանցագործության գործիք հանդիսացած դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի փաստով ոստիկանության Գորիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դшնակահարել է 33-ամյա տղամարդուն․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱՐՑԱԽՑԻՆ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. Արտասվելու չափ կարոտում եմ իմ լսարանին, չմոռանա՛ք Արցախը․ ԱրՊՀ դասախոսի պատգամը՝ երիտասարդությանը
ArmLur / Zhoghovurd / 18 minutes ago

Արտասվելու չափ կարոտում եմ իմ լսարանին, չմոռանա՛ք Արցախը․ ԱրՊՀ դասախոսի պատգամը՝ երիտասարդությանը
ArmLur / Zhoghovurd / 18 minutes ago

Թրամփը թույլ չի տա, որ Իրանի հետ պшտերազմն անվերջ շարունակվի․ Վենս
ArmLur / Zhoghovurd / 35 minutes ago

Հռոմի պապ Լևոն XIV-ը փոստով քվեարկել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններում
ArmLur / Zhoghovurd / 50 minutes ago
Related coverage

Վրաստանում ակտիվացել է վիրուսային սեզոնը․ ամենատարածվածը ռինովիրուսն է
168 Jham / 47 minutes ago

Ջրի մեջ սնդիկի առկայությունը նորմա՞լ է․ Ծավի ջրի հետքերով
ABC Media / 1 hour ago

Փսորիազը հնարավոր է լուծել. «Արմոդերմի» գաղտնիքը
ABC Media / 1 hour ago

Տաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց
24TV / 24News / 1 hour ago