Նոյեմբերի 29-ին կայանալիք Սևան համայնքի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորելու է Սուրեն Գրիգորյանը։ Գրիգորյանն այժմ զբաղեցնում է Գեղարքունիքի մարզպետի օգնականի պաշտոնը։ Հիշեցնենք՝ 2016-ից Սևանի գործող ղեկավարը Սարգիս Մուրադյանն է։ Հայաստանի համայնքների միության ներկայիս էջում նրա կուսակցական պատկանելությունը դեռ նշված է որպես ՀՀԿ անդամ։ Մուրադյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում որևէ կուսակցության անդամակցելու վերաբերյալ տվյալներ լրացված չեն։ 2021-ի ընտրություններում ՔՊ-ն առանձին չէր մասնակցում Սևանի ընտրությունների և հրապարակայնորեն աջակցում էր Մուրադյանի դաշինքին, թեև Մուրադյանը նախկինում և պաշտոնական որոշ աղբյուրներում շարունակում էր ներկայացվել որպես ՀՀԿ անդամ։ Առաջիկա ընտրություններին ընդառաջ համայնքն ունի 32 հազար 791 ընտրող։ Եվգենյա Համբարձումյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Գեղարքունիքի մարզպետի օգնական Սուրեն Գրիգորյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Սևանում

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Բաղրամյանի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Շանթ Առաքելյանը
Factor.am / 14 minutes ago

Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 23 minutes ago

Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
Factor.am / 34 minutes ago

Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
Factor.am / 39 minutes ago
Related coverage

Նոր Սահմանադրությունը կընդունե՞ն, թե՞ ոչ. հարցեր խորհրդարանում
Shant News / 8 minutes ago

ԿԳՄՍ նախարարության՝ 10 միլիոն 800.000 դրամ դրամաշնորհով հոգացել են Պլասիդո Դոմինգոյի հոնորարի մի մասը
168 Jham / 8 minutes ago

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր
Shant News / 9 minutes ago

Սահմանադրական բարեփոխումների խորհրդում քննարկվել են դատական իշխանությանն առնչվող կարգավորումները
168 Jham / 13 minutes ago