ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ներքին անվտանգության կցորդ, ոստիկանության հրամանատար Վենսան Էհրարդին։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ-ից: Արամ Ղազարյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի հետ ձևավորված գործընկերային հարաբերությունները՝ շնորհակալություն հայտնելով կառույցների միջև համագործակցության ընդլայնման պատրաստակամության համար։ Կարևորվել է մասնագիտական փորձի փոխանակման, կարողությունների ամրապնդման և արտակարգ իրավիճակների կանխարգելման ուղղություններով երկկողմ աշխատանքը։ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրենը ընդգծել է, որ միջազգային համագործակցությունը և արդյունավետ լուծումների ներդրումը նպաստում են ծառայողների մասնագիտական կարողությունների զարգացմանը՝ աղետների ռիսկի կառավարման, բնակչության պաշտպանության, արտակարգ իրավիճակների արձագանքման և մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու տեսանկյունից։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ներքին անվտանգության կցորդ, ոստիկանության հրամանատար Վենսան Էհրարդն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայության հետ ուղիղ երկխոսությունը չափազանց կարևոր նշանակություն ունի։ Քննարկել են նաև ճգնաժամային և օպերատիվ համակարգման ոլորտների, աղետների ռիսկերի կառավարման, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ապահովմանն ուղղված հարցեր։ Կողմերը բաց և կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հայաստան-Ֆրանսիա համագործակցություն՝ փրկարարական կարողությունների ամրապնդման ուղղությամբ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

ՄԱԿ-ը չի մասնակցում Ալյոշկիում մարդասիրական առաքելությանը, բայց հետևում է դրա ընթացքին
Shant News / 29 minutes ago

Բռունցքներ ԱԺ-ում, մեմեր՝ համացանցում
Shant News / 32 minutes ago

Արման Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաներին վիճակահանությամբ պաշտոնների նշանակելու գործընթացը
Shant News / 40 minutes ago

Իտալիայում զանգվածային բողոքի ցույցերը վերաճել են անկարգությունների
Shant News / 43 minutes ago
Related coverage

Արծվիկ Մինասյանի դաշնակցական անցյալն ու նոր պաշտոնը. ԱԺ-ում ՄՍՇՊ հանձնաժողովի անդամներ են ընտրվել
Public Television of Armenia — 1Lurer / 11 minutes ago

Ինչո՞ւ Ալիևը բոյկոտեց Էրդողանի հրավերը
168 Jham / 11 minutes ago

Ambassador Mkrtchyan Highlights Armenia’s Investment Potential at Roundtable Organized by the Virginia/DC District Export Council
Aravot / 12 minutes ago

Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
24TV / 24News / 14 minutes ago