Ռուսաստանի կողմից օկուպացված Խերսոնի մարզի Օլեշկի քաղաքում սկսվել է բնակիչների տարհանումը։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի օմբուդսմեն Յանա Լանտրատովան և Ուկրաինայի Գերագույն ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիդ Արախամիան, գրում է Meduza-ն ։ «Մենք գտնվում ենք Օլեշկիում։ Այստեղ հավաքվել են մարդիկ, որոնք ցանկանում են մեկնել Ռուսաստանի Դաշնության տարածք, այնտեղ էլ՝ մարդիկ, որոնք ցանկանում են մեկնել Ուկրաինայի տարածք։ Բոլորին նման հնարավորություն կտրամադրվի, մարդիկ աստիճանաբար նստում են ավտոբուս»,- տելեգրամում հրապարակված տեսանյութում պատմել է Լանտրատովան։ Կարճ ժամանակ անց տեսանյութը հեռացվել է։ Արախամիան էլ հայտնել է, որ ուկրաինական պատվիրակությունն անվտանգ հասել է Օլեշկի, որտեղ սկսվել են բնակիչների տարհանումն ու մարդասիրական օգնության բաշխումը։ Ուկրաինայի օմբուդսմեն Դմիտրի Լուբինեցը տեսանյութ է հրապարակել և հաստատել, որ գտնվում է քաղաքում։ «Լռության ռեժիմն արդեն 80 ժամ է՝ գործում է և շարունակվում։ Այժմ ես գտնվում եմ տեղում և զրուցում եմ տեղի բնակիչների հետ՝ նրանց կարիքները պարզելու և հասկանալու, թե ինչ օգնություն է նրանց անհրաժեշտ առաջին հերթին», – հայտարարել է Լուբինեցը։ Ուկրաինայի վարչապետ Սերգեյ Կորեցկին Գերագույն ռադայում ելույթի ժամանակ հայտարարել է, որ 527 բնակիչ ցանկություն է հայտնել մեկնել Ուկրաինա։ Ռուսական կողմը դեռևս չի հրապարակել այն մարդկանց թիվը, որոնք ցանկանում են մեկնել Ռուսաստան։ Ռուսաստանն ու Ուկրաինան դադարեցրել են ռազմական գործողությունները Օլեշկիում՝ ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի միջնորդությամբ իրականացվող մարդասիրական առաքելության համար։ Լռության ռեժիմն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 27-ի առավոտյան և կգործի մինչև նոյեմբերի 1-ի ուշ երեկո։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի ՌԴ-ն և Ուկրաինան ականազերծում են Օլեշկի տանող ճանապարհները և պատրաստվում մարդասիրական օգնության փոխանցմանը
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Օլեշկիում սկսվել է բնակիչների տարհանումն ու մարդասիրական օգնության բաշխումը
Ռուսաստանի կողմից օկուպացված Խերսոնի մարզի Օլեշկի քաղաքում սկսվել է բնակիչների տարհանումը։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի օմբուդսմեն Յանա Լանտրատովան և Ուկրաինայի Գերագույն ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիդ Արախամիան, գրում է Meduza-ն։ «Մենք գտնվում ենք Օլեշկիում։ Այստեղ հավաքվել են մարդիկ, որոնք ցանկանում են մեկնել Ռուսաստանի Դաշնության տարածք, այնտեղ էլ՝ մարդիկ, որոնք ցանկանում են մեկնել Ուկրաինայի …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

«Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար կարևոր է, որ ՀՀ-ն անհրաժեշտ քաղաքական և իրավական քայլեր ձեռնարկի»․ Բայրամով
Factor.am / 10 minutes ago

Փաշինյանը հանձնարարել է զարգացնել պետական համակարգում երիտասարդների ներգրավման մեխանիզմները
Factor.am / 19 minutes ago

Կառավարությունում գլխավոր տեղը պետք է պատկանի ընդդիմությանը․ այն Սամվել Կարապետյանինն է․ Ղազարյան
Factor.am / 24 minutes ago

«Թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» բառերը որպես վիրավորանք օգտագործելն անընդունելի է․ ՄԻՊ
Factor.am / 27 minutes ago
Related coverage

Հայաստանի խորհրդարանում ծեծկռտուքը՝ միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում. Նիդերլանդական օրագիր
Aravot / 7 minutes ago

Արարատի մոտ փայտ են գտել․ Նոյյան տապանի առեղծվածը նոր հարցեր է առաջացնում #abcmedia #երկու_բառով
ABC Media / 7 minutes ago

Բուհական կոալիցիա՝ COP17-ում
Public Television of Armenia — 1Lurer / 7 minutes ago

«Ալոն բլոյին պիտի տար, բլոն էլ ալոյին, ես վաբշե գլուխ չեմ հանում»․ Աղազարյանի գործով վկան՝ դատավորին
24TV / 24News / 13 minutes ago