Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14:00-ի սահմաններում «Deepal» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Մ2 հատվածում՝ «Զանգակատուն» բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, ապա հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և տուժածների ինքնությունը։ Ըստ տեղեկությունների՝ տուժածները ամուսիններ են։