Հոկտեմբերի 29-ին Նյու Դելիում կայացել են Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի գերատեսչությունների միջև 12-րդ քաղաքական խորհրդակցությունները՝ ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալ, Արևմտյան ուղղության հարցերով քարտուղար Սիբի Ջորջի գլխավորությամբ: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՄԱ նախարարությունից։ Քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև ավանդական բարեկամության և փոխվստահության վրա հիմնված հարաբերությունների զարգացման ընթացքն ու հեռանկարները՝ կարևորելով երկկողմ փոխգործակցության դրական դինամիկայի պահպանումը, բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակականությունը և երկկողմ օրակարգի ընդլայնմանն ու համագործակցության խորացմանն ուղղված հետագա քայլերը։ Զրուցակիցները վերահաստատել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցության հետևողական ամրապնդման հանձնառությունը՝ ընգծելով առևտրի, պաշտպանության, բարձր տեխնոլոգիաների, առողջապահության և դեղագործության, հաղորդակցության, կրթության, մշակույթի և զբոսաշրջության բնագավառներում առկա ներուժի արդյունավետ իրացմանն ու նոր նախաձեռնությունների կյանքի կոչմանն ուղղված համատեղ ջանքերի կարևորությունը։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջազգային հարթակներում Հայաստանի և Հնդկաստանի միջև փոխշահավետ համագործակցության հետագա զարգացմանը: Մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Մնացական Սաֆարյանը զրուցակցին է ներկայացրել Հարավային Կովկասում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացմանն ուղղված ՀՀ ջանքերը, ինչպես նաև փոխկապակցվածության և հաղորդակցությունների ծրագրերի, այդ թվում՝ ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրագործման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը: —00—ԼԱ The post Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացման հեռանկարները appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացման հեռանկարները
Հոկտեմբերի 29-ին Նյու Դելիում կայացել են Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Իրանի հետ պատերազմը շուտով կավարտվի. Թրամփ
24TV / 24News / 21 minutes ago

Քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցեր
24TV / 24News / 27 minutes ago

Դուք էլ շանս չունեք․ «Ժառանգություն»-ը՝ ԱԺ միջադեպի մասին
24TV / 24News / 30 minutes ago

Իշխան Սաղաթելյանի անունով տելեգրամյան կեղծ օգտահաշիվ է բացվել
24TV / 24News / 31 minutes ago
Related coverage

Ոչխարների սպանդ՝ Ապարանում․ գայլերի ոհմակը սատկացրել է 35 կաթնասունի
168 Jham / 15 minutes ago

Սահմանադրության առաջարկն անընդունելի է մեզ համար. դեմ ենք քվեարկելու. Աննա Գրիգորյան
1in.am / 16 minutes ago

Արծվիկ Մինասյանը՝ եղբոր քրգործի մասին․ «Վստահ եմ՝ արդարացման վճիռ կլինի»
Aravot / 17 minutes ago

Ալեքսանդրա Գրիգորյանը փոքր բրոնզ նվաճեց
A1plus / 18 minutes ago