Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցեր: Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրել է մանրամասներ այն հաջողված ծրագրերի վերաբերյալ, որոնք իրականացվում են նախարարության կողմից և ուղղված են պետական կառավարման համակարգում իրականացվող աշխատանքներում երիտասարդների ներգրավմանը, կամավորության և փորձնակի ինստիտուտների զարգացմանը: Այս համատեքստում, անդրադարձ է կատարվել «Դարձիր կամավոր», «Բանավիճում են երիտասարդները», «Իրավունքի ամառային դպրոց» և այլ նախաձեռնություններին: Սրբուհի Գալյանը նշել է, որ դրանք միտված են պետական համակարգում երիտասարդների դերի բարձրացմանը, նրանց ներուժի բացահայտմանը, կարողությունների զարգացմանը և այլն: Ընդգծվել է նախարարության կողմից իրականացվող նախաձեռնություններն այլ գերատեսչություններում ևս իրականացնելու և համակարգային դարձնելու անհրաժեշտությունը: Հանդիպմանը ծավալվել է քննարկում կամավորության և փորձնակի ինստիտուտի զարգացման հնարավորությունների, պետական կառավարման ոլորտում երիտասարդների ներգրավվման արդյունավետ մեխանիզմների մշակման շուրջ: Այս համատեքստում, կարևորվել է կայուն և վերահսկելի համակարգի ներդրումը, որը կմոտիվացնի երիտասարդներին ակտիվ մասնակից լինել համայնքի և պետության զարգացման գործին: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ փորձնակի և կամավորության ինստիտուտները լավ հնարավորություն են երիտասարդների համար ներգրավվելու պետական կառավարմանը և անհրաժեշտ է համակարգային լուծումներ ու կարգավորումներ իրականացնել այս ինստիտուտների զարգացման ուղղությամբ: Այս համատեքստում, վարչապետը տվել է համապատասխան հանձնարարականներ: –00—ՅՄ The post Քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցեր appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցեր

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

ՔՊ-ին շատ դժվար կլինի համոզել, որ լուսնի վրա հնարավոր չէ առանց տվյալ հագուստի քայլել և շնչել
24TV / 24News / 8 minutes ago

Ծառուկյանի աշխատողն ասում ա, բայց ես Նիկոլ եմ ընտրել, ասում են՝ էդ դու, բա էն կողքինդ, դուրս արի
24TV / 24News / 11 minutes ago

«Ալոն բլոյին պիտի տար, բլոն էլ ալոյին, ես վաբշե գլուխ չեմ հանում»․ Աղազարյանի գործով վկան՝ դատավորին
24TV / 24News / 12 minutes ago

Էդգար Ղազարյանի՝ ՔՊ-ին քննադատող ելույթը առաջացրեց անգամ իշխանականների ծիծաղը
24TV / 24News / 18 minutes ago
Related coverage

Ամասիայում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Ջեմմա Հարությունյանը
ArmLur / Zhoghovurd / 7 minutes ago

Կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլ․ ՆԳ նախարարն ու «ՀայՓաս»-ի գլխավոր տնօրենը ստորագրել են ներդրումային պարտավորությունների կատարման վերաբերյալ հաշվետվությունը
Aravot / 10 minutes ago

Արշակ Սրբազանը հայց է ներկայացրել նաև Արման Սարոյանի դեմ․ պահանջում է հերքում և 1 դրամ
168 Jham / 12 minutes ago

Կառավարությունում գլխավոր տեղը պետք է պատկանի ընդդիմությանը, այն Սամվել Կարապետյանինն է․ Ղազարյան
A1plus / 12 minutes ago