ՖԻՖԱ-ն շուրջ 5 միլիարդ դոլար է վաստակել ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում կայացած աշխարհի առաջնության խաղերի տոմսերի վաճառքից։ Այս մասին հաղորդում է The Times պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Համեմատության համար նշենք, որ պաշտոնական տվյալներով՝ Կատարում կայացած նախորդ Մունդիալի ժամանակ ՖԻՖԱ-ն տոմսերի վաճառքից ստացել էր 929 միլիոն դոլար։ Մասնակից հավաքականների քանակի ավելացման (48 թիմ) արդյունքում մրցաշարի շրջանակում կայացած հանդիպումների թիվը 64-ից հասել էր ռեկորդային 104-ի։ Աշխարհի վերջին առաջնության խաղերին ընդհանուր առմամբ ներկա է եղել Մունդիալների պատմության համար ռեկորդային՝ 6 810 966 երկրպագու։ Կատարում կայացած բոլոր 64 հանդիպումներին ներկա է գտնվել շուրջ 3,4 միլիոն հանդիսական։ Մեկ խաղի միջին հաճախելիությունը Կատարի մրցաշարի համեմատ աճել է ավելի քան 12 հազարով։ Առաջնության ընթացքում շատ երկրպագուներ քննադատում էին տոմսերի արժեքը՝ դրանք համարելով չափազանց բարձր։ Սկզբնական շրջանում ամենաէժան տոմսի արժեքը կազմում էր 60 դոլար։ Խմբային փուլում մրցաշարն ընդունող երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հավաքականի խաղերի տոմսերն արժեին 560-ից մինչև 2735 դոլար։ Քառորդ եզրափակչի տոմսերը հնարավոր էր ձեռք բերել 275-1690, կիսաեզրափակչինը՝ 420-2780, իսկ երրորդ տեղի համար հանդիպման տոմսերը՝ 165-1000 դոլարով։ Նյու Ջերսիի մարզադաշտում կայացած եզրափակիչ խաղի առաջին կարգի տոմսերն արժեին 6370 դոլար, երկրորդ կարգինը՝ 4210, երրորդինը՝ 2790, իսկ չորրորդ կարգինը՝ 2030 դոլար։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
5 միլիարդ դոլար․ ՖԻՖԱ-ի եկամուտը ԱԱ-ից

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցեր
Shant News / 12 minutes ago

Արարատի մարզում «Deepal»-ը բախվել է բետոնե սյանը, հողաթմբերին և հայտնվել ձորակում
Shant News / 18 minutes ago

Ռոնալդուն՝ հեթ-տրիկի հեղինակ
Shant News / 27 minutes ago

Սիսիան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Հիդրոշինարարների» զբոսայգու ամբողջ տարածքը. վարչապետ
Shant News / 37 minutes ago
Related coverage

Սպորտային արբիտրաժը թույլ տվեց Ռուսաստանի հոկեյիստներին մասնակցել միջազգային մրցաշարերին
Azatutyun / 28 minutes ago

Կարեն Ասլանյան. «Հայաստանի հավաքականը ուժեղագույններից մեկն է աշխարհում եւ մեր հավաքականի տղաները միշտ էլ նշաձողը շատ բարձր են դնում։ Ես նույնպես»
Aravot / 30 minutes ago

Արթուր Ալեքսանյանը ևս երկու տարով կվերանշանակվի ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան
ArmLur / Zhoghovurd / 35 minutes ago

Ջուդ Բելինգեմի հայրը հրավիրվել է Անգլիայի վետերանների հավաքական
Factor.am / 59 minutes ago