Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը հայց է ներկայացրել կարգալույծ նախկին հոգևորականի՝ Ստեփան Ասատրյանի (նախկինում՝ Տեր Արամ) դեմ․ գրում է ՓաստԻնֆո -ն։ Սրբազանը դատական կարգով պահանջում է պարտավորեցնել Ասատրյանին՝ հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները, ինչպես նաև 999 դրամ՝ որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում։ Հայցադիմումի առիթը սեպտեմբերի 27-ին Հանրային ՀԸ եթերում Ինչպե՞ս բարեփոխել եկեղեցին. Մեծ բանավեճ Ասատրյանի կողմից արված հայտարարություններն են։ Մասնավորապես, Ասատրյանը տարբեր հայտարարություններ էր արել, այդ թվում՝ եկեղեցու ներսում իբրև մանկապղծության ենթադրյալ դեպքերի վերաբերյալ՝ շոշափելով Վեհափառի եղբոր անունը, թե ինչու հանցագործության մասին հաղորդում չի ներկայացրել՝ այդպես էլ պարզաբանում չի տվել։ Նույն հաղորդման ընթացքում Ասատրյանը նաև շոշափել է Արշակ Սրբազանի անունը՝ խոսելով իբրև նրա և նրա քեռակնոջ հարաբերություններից, պնդել, թե կենակցել է։ Հաղորդման մասնակիցներից Մեսրոպ Մանուկյանի դիտարկմանը, որ միջազգային փորձաքննությամբ դա չի հաստատվել, ստում է, Ասատրյանն արձագանքել է՝ նշելով․ Եթե անգամ սուտ եմ խոսում, որևէ մեկ ժողով տեղի չունեցավ, որ քննեն այդ հարցը։ Կաթողիկոսն ասաց՝ եթե ես Արշակ Խաչատրյանին հեռացնեմ, եկեղեցին կքանդվի։ Լուրջ եք ասում, մեր եկեղեցին քեռակնոջ հետ կենակցող եպիսկոպոսի՞ վրա է հիմնված ։ Նշված հայտարարությունները, Արշակ Սրբազանի դիտարկմամբ, զրպարտություն են, ըստ այդմ, դատական ակտով պահանջում է հերքել դրանք՝ հերքումը հրապարակելով նույն լրատվամիջոցով հետևյալ բովանդակությամբ. 27.09.2026.-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերության (Հ1) եթերում Ինչպե՞ս բարեփոխել եկեղեցին. Մեծ բանավեճ հաղորդման ընթացքում իմ հնչեցրած տեղեկությունները չեն համապատասխանել իրականությանը և ես զրպարտել եմ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին կամ անհնարինության դեպքում Ստեփան Արտակի Ասատրյանին պարտավորեցնել վերոնշյալ բովանդակությամբ տեքստը հրապարակել ՀՀ-ում գործող առնվազն 1․000 տպաքանակ ունեցող հայալեզու մամուլում ,- գրում է լրատվամիջոցը։ Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ինչո՞ւ է Արշակ Սրբազանը հայց ներկայացրել Ստեփան Ասատրյանի դեմ․ «ՓաստԻնֆո»
Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը հայց է ներկայացրել կարգալույծ նախկին հոգևորականի՝ Ստեփան Ասատրյանի (նախկինում՝ Տեր Արամ) դեմ․ գրում է «ՓաստԻնֆո»-ն։ «Սրբազանը դատական կարգով պահանջում է պարտավորեցնել Ասատրյանին՝ հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները, ինչպես նաև 999 դրամ՝ որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում։ Հայցադիմումի առիթը սեպտեմբերի 27-ին Հանրային ՀԸ եթերում «Ինչպե՞ս բարեփոխել եկեղեցին. Մեծ […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from ABC Media

Ալեն Սիմոնյանը կգործուղվի Ռուսաստան
ABC Media / 14 minutes ago

Թթվասերի և կանթնաշոռի մեջ աղիքային ցուպիկ է հայտնաբերվել. #ՈւՂԻՂ
ABC Media / 31 minutes ago

Ոչխարների սպանդ՝ Ապարանում․ գայլերի ոհմակը սատկացրել է 35 կաթնասունի
ABC Media / 51 minutes ago

Վրաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել արագացնել սահմանազատման և սահմանագծման գործընթացները
ABC Media / 57 minutes ago
Related coverage

Ի՞նչ եղան հայ-թուրական հարաբերությունները
Panorama / 14 minutes ago

Օն-լայն տաքսիների միջնորդավճարը պետք է իջեցնել, ռեկորդային բարձր է
Panorama / 20 minutes ago

Մեծ պատասխանատվություն է ընդդիմադիրների կողմից այս պաշտոնում առաջադրվելը. Մինասյան
Panorama / 21 minutes ago

No Comment
ArmLur / Zhoghovurd / 31 minutes ago