Ռուսաստանաբնակ Հովհաննես Սահակյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է, հայտնել է նրա փաստաբան Կարինե Մարգարյանը։ Սահակյանը ձերբակալվել էր հունիսին՝ խորհրդարանական ընտրությունների օրը, երբ «Զվարթնոց» օդանավակայանից պատրաստվում էր վերադառնալ Ռուսաստան։ Ընտրություններին մասնակցելու համար ընտանիքի հետ Հայաստան ժամանած տղամարդը «Շանթ» հեռուստաընկերության լրագրողին ասել էր, որ քվեարկելուց հետո նույն օրը վերադառնալու են Մոսկվա։ «Էկել ենք ընտրենք, երեկոյան 7-ին հետ ենք...