Ազգային ժողովում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը բարձրացրեց օնլայն տաքսի ծառայությունների ոլորտում առկա խնդիրների, վարորդների դժգոհությունների և սակագների զսպման մեխանիզմների բացակայության հարցը։ Կարապետյանն ասաց, որ օնլայն տաքսի ծառայություններում աշխատելը շատերի համար հիմնական կամ լրացուցիչ եկամտի աղբյուր է, սակայն ոլորտում սակագների սահմանափակման կամ վերահսկման հստակ մեխանիզմ չկա։ Նրա խոսքով՝ վարորդներից բազմաթիվ բողոքներ են ստացվում սակագների փոփոխությունների վերաբերյալ, այդ թվում՝ այն դեպքերում, երբ ուղևորահոսքի կամ պահանջարկի փոփոխությունը չի հանգեցնում ակնկալվող սակագնային փոփոխությունների։ Պատգամավորը համեմատություն անցկացրեց ջրի, գազի և էլեկտրաէներգիայի ոլորտների հետ՝ նշելով, որ այնտեղ գործում են սակագնային կարգավորման մեխանիզմներ, մինչդեռ օնլայն տաքսի ծառայությունների դեպքում նման զսպման գործիք չկա։ Արձագանքելով հնչած պատասխանին՝ Կարապետյանը կոչ արեց օրենսդրական լուծումներ առաջարկել և դրանք ներկայացնել Ազգային ժողովին։ Նա ընդգծեց, որ շատ վարորդների համար այս աշխատանքը ընտանիքի եկամտի կարևոր աղբյուր է, իսկ շուկայում մոնոպոլ կամ գերիշխող դիրքը կարող է սահմանափակել նրանց եկամտի հնարավորությունները։ Պատասխանելով հարցին՝ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու Շուշան Սարգսյանն ասաց, որ օնլայն տաքսի ծառայությունները չեն կարող կարգավորվել նույն տրամաբանությամբ, ինչ հանրային ծառայությունների դասական ոլորտները։ Նրա խոսքով՝ որևէ ոլորտ բնական մենաշնորհ ճանաչելու և խիստ կարգավորման ենթարկելու համար նախ անհրաժեշտ է համապատասխան օրենսդրական հիմք և իրավաչափ նպատակ։ Սարգսյանը նշեց, որ ինքը չի կիսում այն մոտեցումը, ըստ որի՝ օնլայն տաքսի ծառայությունները պետք է կարգավորվեն նույն ձևաչափով, ինչ հանրային ծառայությունների մյուս ոլորտները։ Նա նաև ասաց, որ վարորդների հետ վերջին քննարկումները ցույց են տվել՝ նրանց բարձրացրած խնդիրների զգալի մասը հարթակի կողմից արդեն լուծվել է։ Սարգսյանի խոսքով՝ սահմանված վերին շեմերի արդյունքում համապատասխան գումարն ամբողջությամբ ուղղվում է վարորդին, ինչի շնորհիվ Կարապետյանի բարձրացրած խնդիրը զգալիորեն մեղմվել է։ Մանրամասները՝ տեսանյութում։ Եվգենյա Համբարձումյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Իրեն թվում է` հեղափոխոխական, դուխով կեպկայով Նիկոլն է. Աննա Գրիգորյան
Factor.am / 10 minutes ago

Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները
Factor.am / 11 minutes ago

Աննա Գրիգորյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Factor.am / 11 minutes ago

Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգավարական վարույթ է հարուցվել
Factor.am / 19 minutes ago
Related coverage

Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի կաթի մթերման կետի գործունեությունը. սննդամթերքի հետ շփման մեջ են գտնվող սարքավորումները նորոգ վիճակում չեն պահվել
Aravot / 7 minutes ago

Կոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը
168 Jham / 21 minutes ago

Կաթնաշոռի շուկայում ունենք լրջագույն խնդիր. Ո՞ր ընկերությունների արտադրանքում են շեղումներ գտել
Panorama / 24 minutes ago

ՈւՂԻՂ. Ի՞նչ խախտումներ են բացահայտվել կաթնամթերքի շուկայում
News.am / 33 minutes ago