«Հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովում կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» և ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների միջև տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքն ակնհայտորեն ցույց տվեց, որ երկրում խոր քաղաքական ճգնաժամը ոչ միայն հաղթահարված չէ, այլև արագորեն անցնում է նոր՝ առավել վտանգավոր փուլ: Այս միջադեպը պատահական էմոցիոնալ բռնկում կամ առանձնացված դրվագ չէ: Այն անհրաժեշտ է դիտարկել իշխանության ներկայացուցիչների պաշտոնական հայտարարությունների համատեքստում այն մասին, որ արդեն նոյեմբերի կեսերին կհրապարակվի նոր Սահմանադրության վերջնական տեքստը: Այս քայլը հստակորեն մատնանշում է երկրի ղեկավարության օրացուցային պլանը. մինչև դեկտեմբերի կեսերը, երբ մայր օրենքի նախագիծը պետք է մտնի խորհրդարան՝ հաստատման, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, ծրագրում է մասշտաբային ուժային և էմոցիոնալ գրոհ օրենսդիր մարմնի վրա: «Շատ տարօրինակ մի բան տեղի կունենա. եթե սովորաբար խորհրդարանի առաջ ընդդիմությունն է ցույց անում, ապա հիմա հնարավոր է` իշխանությունը սկսի ցույց անել, ու արդյունքում ժողովուրդը պահանջի ընդդիմությունից, որ կողմ քվեարկի սահմանադրական փոփոխություններին»,– հոկտեմբերի 29-ի ճեպազրույցում հայտարարել է նա: Սցենարը կառուցվելու է 2018 թվականի հոկտեմբերի իրադարձությունների օրինակով, երբ խորհրդարանի շենքը փաստացի շրջափակվել էր Փաշինյանի կոչով փողոց դուրս բերված ամբոխի կողմից: Իշխանությունը կփորձի կրկնել այս հնարքը՝ համակիրներին հավաքելով Ազգային ժողովի պատերի տակ, ստեղծելով հոգեբանական լարվածության ծայրահեղ աստիճան, բացահայտ ճնշում գործադրելով պատգամավորական կազմի վրա և հասնելով հանրաքվեի նշանակման ամսաթվի քվեարկությանը: Ընդդիմության համար չափազանց կարևոր է մանրամասնորեն ուսումնասիրել այս ռիսկերը և լիովին պատրաստ լինել նման սցենարին՝ հաշվի առնելով, որ հակազդման օրինական գործիքները, ներառյալ սեփական հանրահավաքները և հանրային անհամաձայնության համակարգային մոբիլիզացիան, ոչ ոք ի վիճակի չէ չեղարկել: Եթե Փաշինյանը ձախողվի և չկարողանա առաջ մղել հանրաքվեի օր նշանակելու որոշումը, դա կդառնա անվիճելի և լեգիտիմ առիթ ընդդիմադիր ուժերի համար՝ պահանջելու անհապաղ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում: Կարևոր է հասկանալ, որ այս անգամ բողոքի կորիզին կարող է միանալ քաղաքացիների լայն շերտ, որոնք դեռևս սպասողական դիրք են գրավում: Այս մարդիկ արդեն ամենամոտ ապագայում սեփական կյանքի, գրպանի և բարեկեցության վրա կզգան Փաշինյանի արտաքին քաղաքականության ծանրագույն պտուղները, մասնավորապես՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության փաստացի սառեցմամբ պայմանավորված անխուսափելի տնտեսական դժվարությունների հետևանքները: Իշխանությունն այսօր արդեն հայտնվում է չափազանց խոցելի դիրքում: «Քաղաքացիական պայմանագիր»-ը չունի անհրաժեշտ սահմանադրական մեծամասնություն՝ «Ալիևյան Սահմանադրությունն» ինքնուրույն ընդունելու համար (անհրաժեշտ նվազագույնը՝ 71 պատգամավորական մանդատ, ՔՊ-ն այսօր ունի ընդամենը 64 մանդատ): Եվրասիական տնտեսական միության հետ ինտեգրացիոն կապերի խզումից կորուստների ֆինանսական փոխհատուցման հույս ունենալ պետք չէ. ոչ Եվրոպական միությունը, ոչ Ադրբեջանը մտադիր չեն փող տալ այդ ճեղքվածքները ծածկելու համար: Միևնույն ժամանակ, Ռուսաստանն ակնհայտորեն ցույց է տալիս, որ Մոսկվայում չեն կատակում և քաղաքական զգուշացումները չեն օգտագործում սոսկ խոսքի համար, այլ իրապես մտադիր են հանրապետությունը հեռացնել միությունից ընթացիկ կուրսի շարունակման դեպքում: Այս բոլոր հիմնարար արտաքին քաղաքական և տնտեսական հանգամանքների վրա իշխող վերնախավը և անձամբ Փաշինյանը բացարձակապես ոչ մի ազդեցություն չունեն: Հենց արտաքին ճակատներում անօգնականությունից է ծնվում աննախադեպ ագրեսիան երկրի ներսում, որը կարող է դրսևորվել բացառապես ընդդիմության և անհամաձայնների նկատմամբ: Խորհրդարանի ներսում բախումների, քաշքշուկների, մեդիա հարձակումների և քաղաքական ձերբակալությունների թիվն առաջիկա ամիսներին միայն աճելու է, դա ակնհայտ է: Որքան ավելի վատ և անելանելի դառնա Փաշինյանի դրությունը արտաքին աշխարհի հետ հարաբերություններում, այնքան ավելի կոշտ, նյարդային և ագրեսիվ իրեն կպահի իշխանական թիմը հայ հասարակության ներսում: Նման ծեծկռտուքներն ու հրահրումները կդադարեն միայն այն ժամանակ, երբ երկրում անցկացվեն լիարժեք ընտրություններ, որոնց արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր»-ը վերջնականապես կկորցնի իր խորհրդարանական մեծամասնությունը և իշխանությունը: Այնուամենայնիվ, նույնիսկ եթե Փաշինյանը դաժանագույն փողոցային շանտաժի, պատգամավորների վրա ճնշման և ուժային պարտադրանքի միջոցով կարողանա հասնել հանրաքվեի վերաբերյալ ցանկալի քվեարկությանը, դա չի լուծի պետության առջև ծառացած խնդիրներից և ոչ մեկը: Նման մոտեցումը կստեղծի միայն հաղթանակի պատրանք: Պաշտոնական Բաքուն ձգտում է խաղաղության ստորագրմանը և հայ ժողովրդի հետ արդյունքների ֆիքսմանը, այլ ոչ թե կասկածելի հանրաքվեի միջոցով առաջ մղված փաստաթղթի ընդունմանը, որն անցկացվել է փաստացի «ընդդիմության գլխին պահված ատրճանակի փողի տակ» և դաժանագույն ներքին քաոսի պայմաններում: Իր հերթին, Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի սկզբունքայնորեն պահանջել եվրոպական ինտեգրման հետ կապված օրենսդրական նախաձեռնությունների հետկանչում և հրաժարում՝ պնդելով ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև հիմնարար ընտրության վերաբերյալ ազնիվ և բաց հանրաքվեի անցկացումը: Մտածե՛ք այս մասին...»։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Դագաղներ Երևանի փողոցներում. ի՞նչ սպասել ԱԺ-ում ծեծկռտուքից հետո
Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Աջակցում ենք այն շփումներին, որոնք մեր ադրբեջանցի եղբայրներն ունեն Հայաստանի հետ. Էրդողան
Alpha News / 33 minutes ago

Թեմի առաջնորդ և իմաստուն հոգևոր հայր․ այսօր արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանի ծննդյան օրն է
Alpha News / 53 minutes ago

Ծանրամարտի ԱԱ-ում Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ
Alpha News / 1 hour ago

Աշխարհում չկա դեպք, երբ մի պետություն մյուսի Սահմանադրության հարց դնի. Վարդևանյան
Alpha News / 1 hour ago
Related coverage

The final official plenary sessions of the COP17 conference taking place in Yerevan are underway.
Noyan Tapan TV / 10 minutes ago

Ձեզ կարոտել էին ԱԺ-ում, պարոն Մինասյան․ Ռուբեն Ռուբինյան
Factor.am / 13 minutes ago

Էրդողանը սատարում է Հայաստան – Ադրբեջան շփումները
168 Jham / 16 minutes ago

ԱԺ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցություները Մրցակցության հանձնաժողովի անդամի պաշտոնի միասնական թեկնածու առաջադրել են Արծվիկ Մինասյանին
ArmLur / Zhoghovurd / 17 minutes ago