2025 թվականի օգոստոսի 11-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրվել է խաղաղության համապարփակ համաձայնագիրը։ Այդ ամենը տեղի է ունեցել Հայաստանի նախագահի և իշխանության անմիջական վկայությամբ կամ մասնակցությամբ։ Այս մասին ասել է ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանն՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և Սահմանադրության փոփոխության հարցին։ «Այդ գործընթացի շրջանակում որևէ պահի չի քննարկվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության որևէ դրույթ։ Դա չէր էլ կարող քննարկվել»,- նշել է նա։ Պատգամավորի խոսքով՝ աշխարհում չկա նախադեպ, երբ մեկ ինքնիշխան պետություն մյուս ինքնիշխան պետության առաջ դնի վերջինիս Սահմանադրության հարցը։ The post Աշխարհում չկա դեպք, երբ մի պետություն մյուսի Սահմանադրության հարց դնի. Վարդևանյան appeared first on Alphanews .