ArmLur.am -ը տեղեկացավ, որ նոյեմբերի 1-ից Հայաստանում մեկնարկում է կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման նոր համակարգը։ Դրան զուգահեռ փակվում են քաղաքացիներին տարիներ շարունակ սպասարկած՝ այսպես կոչված «պասպորտ-սեղանները», իսկ անձնագիր ստանալու գործընթացն այսուհետ կազմակերպվելու է նոր ձևաչափով։ Հոկտեմբերի 29-ին Կառավարության նիստում Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է նոր համակարգի գործարկման մանրամասները։ Նրա խոսքով՝ մինչև հին համակարգի դադարեցումը ստացված բոլոր դիմումները կսպասարկվեն, և քաղաքացիներին կտրամադրվեն հին նմուշի փաստաթղթերը։ Իսկ նոյեմբերի 1-ից արդեն հնարավոր կլինի դիմել նոր նմուշի կենսաչափական փաստաթղթեր ստանալու համար։ Որտե՞ղ պետք է դիմել անձնագիր ստանալու համար Նոր համակարգի ներդրմամբ ամբողջ հանրապետությունում կգործի 14 գրասենյակ, որոնցից երկուսը կլինեն Երևանում՝ առևտրի կենտրոններում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ գրասենյակները մոլերում տեղակայելու նպատակն այն է, որ ծառայությունը հնարավորինս հասանելի լինի քաղաքացիներին։ Այսպիսով՝ անձնագիր ստանալու համար քաղաքացիներն այլևս չեն դիմի նախկին «պասպորտ-սեղաններ», այլ կօգտվեն նոր համակարգով նախատեսված գրասենյակներից։ Ինչպե՞ս է իրականացվելու դիմելու գործընթացը Նոր համակարգում առաջին անգամ ներդրվելու է նախագրանցման հնարավորություն։ Քաղաքացին մինչև գրասենյակ այցելելը պետք է թվային հարթակի միջոցով իրականացնի անհրաժեշտ գործողությունները՝ իրեն հարմար վայրից՝ տնից կամ այլ վայրից։ Նախագրանցման ընթացքում Ներքին գործերի նախարարությունը բնակչության պետական ռեգիստրի տվյալներով կիրականացնի քաղաքացու ամբողջական ստուգումը։ Դրական արդյունքի դեպքում քաղաքացին էլեկտրոնային փոստով կստանա գրասենյակ այցելելու QR կոդը։ Կարևոր փոփոխություններից մեկն այն է, որ վճարումն ամբողջությամբ իրականացվելու է մինչև գրասենյակ այցելելը՝ թվային հարթակի միջոցով։ Այսինքն՝ քաղաքացին գրասենյակ է ներկայանալու արդեն կատարված վճարմամբ և ստացված QR կոդով։ Գրասենյակում անհրաժեշտ կլինի հանձնել մատնահետքերը և լուսանկարվել։ Դրանով էլ կավարտվի սպասարկման հիմնական գործընթացը։ Հնարավոր կլինի՞ ծառայությունից օգտվել առանց աշխատակցի հետ շփվելու Նոր համակարգով նախատեսվում է նաև ինքնասպասարկման կրպակների՝ Kiosk սարքերի ներդրում։ Դրանց միջոցով քաղաքացիները հնարավորություն կունենան ինքնուրույն լուսանկարվել և հանձնել մատնահետքերը՝ առանց որևէ ծառայողի հետ անմիջական շփման։ Ի՞նչ է փոխվելու սահմանը հատելիս Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կենսաչափական անձնագրերի ներդրումը հնարավորություն կտա նաև պարզեցնել սահմանային անցման գործընթացը։ Նրա ներկայացմամբ՝ կենսաչափական անձնագիր ունեցող քաղաքացիները Հայաստանի սահմանը հատելիս կարող են օգտվել ինքնասպասարկման համակարգերից՝ առանց սահմանապահի հետ անմիջական շփման։ Փաշինյանը նշել է, որ այս ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում, այդ թվում՝ «Զվարթնոց» օդանավակայանում և սահմանային անցակետերում նման հնարավորություններ ապահովելու համար։ Այլ երկրներում կենսաչափական անձնագրերով սահմանային անցումը, սակայն, կախված կլինի տվյալ պետությունների հետ ձեռք բերված երկկողմ պայմանավորվածություններից։ Վարչապետի խոսքով՝ կենսաչափական անձնագրերի ներդրումը կարևոր նշանակություն ունի նաև Եվրամիության հետ վիզաների ազատականացման գործընթացում։ Նա ընդգծել է, որ նոր փաստաթղթերը համապատասխանելու են միջազգային բարձր չափանիշներին։ Ի՞նչ անել, եթե հին անձնագիրը դեռ վավեր է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը տեղեկացրել է, որ այն քաղաքացիները, որոնց անձնագրերը կամ նույնականացման քարտերը դեռ վավեր են, կարող են դրանք օգտագործել մինչև վավերականության ժամկետի ավարտը։ Եթե քաղաքացին ցանկանա մինչև այդ ժամկետը ստանալ նոր կենսաչափական փաստաթուղթ, ապա պետք է հանձնի իր մոտ եղած բոլոր փաստաթղթերը։ Այսպիսով՝ նոյեմբերի 1-ից անձնագիր ստանալու և նույնականացման քարտ ձեռք բերելու գործընթացը կանցնի նոր համակարգի, իսկ նախկին «պասպորտ-սեղաններին» կփոխարինեն նոր գրասենյակներն ու թվային սպասարկման հնարավորությունները։ Անի Վարդանյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Պասպորտ-սեղանները» փակվում են․ որտե՞ղ և ինչպե՞ս են քաղաքացիներն այսուհետ ստանալու անձնագրերը
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Արարատցեմենտ»-ի աշխատակիցները դատի են տվել ընկերությանը․ կադրային ջա՞րդ
ArmLur / Zhoghovurd / 12 minutes ago

«Արարատցեմենտ»-ի աշխատակիցները դատի են տվել ընկերությանը․ կադրային ջա՞րդ
ArmLur / Zhoghovurd / 13 minutes ago

Արթուր Նահապետյանը ԱՄՆ-ում քննարկել է կոռուպցիայի դեմ պայքարի և իրավապահ համագործակցության հարցեր
ArmLur / Zhoghovurd / 20 minutes ago

Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հnշոտել է մեծ թվով գառների
ArmLur / Zhoghovurd / 23 minutes ago
Related coverage

Սահմանադրության մասով ՔՊ-ն փակուղում է, քանի որ Բաքվի առաջ ստանձնած պարտավորություններ ունի
24TV / 24News / 8 minutes ago

Շատ տարօրինակ կլինի, որ ընդդիմությունը հրաժարվի ընտրություն տա ժողովրդին. Ռուբինյան
Panorama / 9 minutes ago

Դեղերից պիտի սկսենք․ եվրոինտեգրումը սկսվում է ոչ թե քաղաքական հայտարարություններից, այլ աշխատանքից
A1plus / 10 minutes ago

Դեղերից պիտի սկսենք․ եվրոինտեգրումը սկսվում է ոչ թե քաղաքական հայտարարություններից, այլ աշխատանքից (տեսանյութ)
A1plus / 10 minutes ago