Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսված խաղաղության գործընթացը և հույս ունի, որ տարածաշրջանը կհասնի տնտեսական զարգացման։ Ադրբեջանական APA գործակալության վրացական բյուրոյի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ Ադրբեջանի և Վրաստանի տնտեսական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 11-րդ նիստում։ «Տարածաշրջանում ներկայումս տեղի ունեցող աշխարհաքաղաքական փոփոխությունների ֆոնին առանձնահատուկ նշանակություն են ձեռք բերում...