Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 15։40-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Քարաձոր բնակավայրի «Ալլաշան» կոչվող տարածքում քաղաքացու առողջական վիճակը կտրուկ վատացել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ Փրկարարները արագ արձագանքելով իրավիճակին դժվարամատչելի հատվածից քաղաքացուն իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Շտապօգնության աշխատակիցները քաղաքացուն տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն. նրա կյանքին վտանգ չի սպառնում։ —00—ՄԱ The post «Ալլաշան» կոչվող տարածքում քաղաքացու առողջական վիճակը կտրուկ վատացել է appeared first on 24News .