Ուկրաինայի Չեռնիգովի քաղաքի կենտրոնին ռուսական ավիահարվածի հետևանքով 15-ամյա երկու աղջիկ է սպանվել, վիրավորվել է 25 մարդ, այդ թվում՝ երեխաներ, հայտնել է շրջանային ռազմական վարչության ղեկավար Վյաչեսլավ Չաուսը Telegram-ի իր ալիքում: Ռուսական զինուժն օգտագործել է Banderol (S8000) թևավոր հրթիռներ և ռեակտիվ շարժիչով գրոհային անօդաչու թռչող սարքեր: «Երկու երեխա՝ եղբայր և քույր, ծանր վիճակում են։ Ընդհանուր առմամբ, ութ մարդ ներկայումս հոսպիտալացված է։ Մնացածը տեղում ստացել են բժշկական օգնություն...