Հոկտեմբերի 30-ին Հայաստանի Արմավիրի մարզային դատարանը պետք է որոշում կայացնի Գարեգին Բ կաթողիկոսի եւ վեց եպիսկոպոսների գործով: Այս մասին իր ընթերցողներին տեղեկացրել է ռուսական «Կոմսոմոլսկայա պրավդան», հավելելով, որ պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել նրանց դեմ հարուցված գործը կարճելու վերաբերյալ: Հաղորդվում է, որ դատարանը մինչ այս մերժել էր նման գործ հարուցելու համար հիմք հանդիսացած՝ կարգալույծ Արման Սարոյանի միջնորդությունը՝ նրան վերականգնելու թեմի առաջնորդի պաշտոնում: Պատրիարքի, այսինքն մեր կաթողիկոսի դեմ մեղադրանքները անհիմն են եղել, բայց արդյո՞ք Փաշինյանը, որի համար Գարեգին Բ-ի հեռացումը դարձել է գերարժեքավոր գաղափար, կհամաձայնի դրան. այս հարցի մասին լրատվամիջոցը զրուցել է ԱՊՀ երկրների ինստիտուտի Ռուս ուղղափառ եկեղեցու եւ արտասահմանյան ուղղափառ համայնքի հետ կապերի բաժնի ղեկավար Կիրիլ Ֆրոլովի հետ: «Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի Արմավիրի մարզային դատարանի որոշումը: Արդյո՞ք այն կհանգեցնի Հայ առաքելական եկեղեցու առաջնորդի դեմ հարուցված քրեական գործի կարճմանը եւ, ընդհանուր առմամբ, Փաշինյանի կողմից Գարեգին Բ կաթողիկոսի դեմ արշավի դադարեցմանը»: Պատասխանելով այս հարցին՝ ռուս պաշտոնյան ասել է. «Այն դատավորները, որոնք հրաժարվել են աջակցել այս ակնհայտորեն «մատից ծծած» գործին, կա՛մ հավատացյալներ են, կա՛մ պարզապես մտահոգված են իրենց հեղինակության հարցով: Որովհետեւ այս հայտնապես շինծու գործը կարող է առ ոչինչ անել այն դատավորների հեղինակությունը, որոնք առաջ կտանեին այն: Սա նախադեպ է, բայց դա, անշուշտ, չի խանգարի Փաշինյանին հետապնդել իր կառավարության հիմնական նպատակը…»: Կ. Ֆրոլովը իր նշած ինչ-ինչ պատճառներով տրամաբանական է համարում, որ Փաշինյանը կսովորի Զելենսկուց՝ կրկնելով կանոնիկ Եկեղեցուն վնասելու նրա մեթոդները, ու բնականաբար՝ նա կօգտագործի Հայ Առաքելական եկեղեցու ռուսամետ կապերի հարցը: Առավել եւս, որ Գարեգին Բ կաթողիկոսին վերջերս այցելել են Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական հարաբերությունների բաժնի ղեկավար մետրոպոլիտ Անտոնին եւ Ռուս ուղղափառ եկեղեցու երեւանյան թեմի կառավարիչ արքեպիսկոպոս Ակսիյը (Լոբով): Որոշ վերլուծաբաններ դատարանի հիշյալ որոշումն ընկալել են որպես ապացույց այն բանի, որ Փաշինյանն Արեւմուտքում լիարժեք աջակցություն չի ստացել իր գործողությունների համար. արդյո՞ք սա այդպես է: Լրատվամիջոցի այս հարցին Ֆրոլովը բացասական պատասխան է տվել: Կարեւոր է հիշել, չգիտենք՝ որքան իրականությանը համապատասխան, ասում է նա, որ Թրամփը (որն աջակցել է 2018 թվականին ձեւավորված՝ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու անկախությանը- Գ. Մ.)… խրախուսել եւ շարունակում է խրախուսել կանոնական եկեղեցիների ոչնչացումը ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ուկրաինայում: Ուկրաինայում նույնպես կան դատական որոշումների որոշ նախադեպեր: Օրինակ՝ մետրոպոլիտ Արսենին բանտախցից տեղափոխվել է տնային կալանքի: Սակայն դա չի նշանակում քաղաքականության փոփոխություն կամ այդ վարչակազմերի հրաժարում նպատակներից: Ուկրաինայում էլ կան հավատացյալ դատավորներ, այնտեղ կան կանոնական եկեղեցու միլիոնավոր անդամներ, եւ բոլորին աշխատանքից ազատել չի լինի: Եկեղեցու ազդեցությունը Հայաստանում հսկայական է, եւ որոշ դատավորներ կարող են պարզապես հավատացյալ լինել: Ուստիեւ մտածել, թե Արեւմուտքում ինչ-որ մեկը ճնշում է գործադրել Փաշինյանի վրա, պարզապես ծիծաղելի է, կարծիք է հայտնել ռուս պաշտոնյան: Ու մասնավորապես ավելացրել է, թե Եկեղեցում աշխատանքային հարաբերությունների առանձնահատկությունը պետք է հաշվի առնվի նաեւ աշխարհիկ պետության իրավական ատյանների կողմից: Գ. Մ. The post Հայ եկեղեցու դեմ՝ «Զելենսկու մեթոդներո՞վ» appeared first on Ազգ .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հայ եկեղեցու դեմ՝ «Զելենսկու մեթոդներո՞վ»

Comments
No comments yet — be the first to comment.
More from Azg

Ձեռը կջարդենք, թեկուզ աթոռով, թե ինչով, թող իրանց տեղը իմանան. Փաշինյանը՝ ընդդիմության մասին
Azg / 1 hour ago

Հասարակության բևեռացումը դեռ կխորանա ու տեսարանները գուցե առավել հաճախակի կդառնան. Արա Պողոսյան
Azg / 1 hour ago

Վավերացված TRIPP եւ խայտառակ խորհրդարան
Azg / 2 hours ago

Հիլդա Չոբոյան. «Գերիներին՝ հատուկ կարգավիճակ»
Azg / 2 hours ago
Related coverage

Ի ծնե կույրը
168 Jham / 2 hours ago

Երուսաղեմի հայկական թաղամասում հրեա տղամարդը թքել է Սուրբ Հակոբյանց վանքի ուղղությամբ
Aravot / 3 hours ago

Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված քայլերը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Օքսֆորդի համալսարանի Բլեքֆրայերս Հոլի Լաս Կասասի սոցիալական արդարության ինստիտուտի տնօրենի ուշադրության ներքո
Aravot / 3 hours ago

Երուսաղեմում տղամարդը թքել է Սուրբ Հակոբ վանքի մուտքի մոտ և վիրավորել հայ պահակին
Sputnik Armenia / 4 hours ago