Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի վերջին դիմակայությունում գործող գավաթակիր «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում ծանրագույն և դրամատիկ պայքարում 4-3 հաշվով կամային հաղթանակ կորզեց «Սյունիքից»։ Հանդիպման հաշիվը 26-րդ րոպեին բացեց հյուրերի ֆուտբոլիստ Գոդվին Կալուն։ 39-րդ րոպեին Էմանուել Գոդսվիլը կրկնապատկեց «Սյունիքի» առավելությունը։ Տանտերերը երկրորդ խաղակեսում կարողացան բեկել հանդիպման ընթացքը։ Նախ 78-րդ րոպեին Դավիդ Սուալեհեն կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ հիմնական ժամանակի վերջին՝ 90-րդ րոպեին, Հելդեր Ֆերեյրան անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը՝ վերականգնելով հավասարությունն ու խաղը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ (2-2)։ Լրացուցիչ ժամանակի 101-րդ րոպեին Սուալեհեն, դառնալով դուբլի հեղինակ, առաջ մղեց երևանյան թիմին։ Հյուրերը չհանձնվեցին և 106-րդ րոպեին Պերճ Պողիկյանի ջանքերով կրկին հավասարեցրին հաշիվը։ Թվում էր՝ հանդիպման ելքը կվճռվի հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարով, սակայն 120+6-րդ րոպեին Ֆերեյրան խփեց իր երկրորդ գոլը՝ պարգևելով «Նոային» քառորդ եզրափակիչի ուղեգիր։ Ավելի վաղ քառորդ եզրափակիչի ուղեգիր էին ապահովել նաև «Վանը», «Միկան», «Փյունիկը», «Ուրարտուն», «Շիրակը» և «Արարատ-Արմենիան»։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Նոան» 4-3 հաշվով հաղթեց «Սյունիքին»
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

86 տարեկանում մաhացել է ամերիկացի դերասան Պատրիկ Ստյուարտը
ArmLur / Zhoghovurd / 20 minutes ago

Զելենսկին հայտարարել է երկու ռուսական Սու-34-ի nչնչացման մասին
ArmLur / Zhoghovurd / 27 minutes ago

Թրամփն ու Էրդողանը մեկ օրվա ընթացքում երկրորդ անգամ հեռախոսազրույց են ունեցել
ArmLur / Zhoghovurd / 37 minutes ago

Համբարձում Մաթևոսյանն ու Մոնիկ Բարբյուն քննարկել են COP17-ի առանցքային հարցեր
ArmLur / Zhoghovurd / 55 minutes ago
Related coverage

UFC-ի չեմպիոնը պատրաստ է տիտղոսային մենամարտ անցկացնել Արման Ծառուկյանի հետ
Shant News / 2 hours ago

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Մոնակո՝ սպորտի հարցերով նախարարների համաժողովին
168 Jham / 3 hours ago

Մատի վնասվածքը չկանգնեցրեց Թևանյանին. Հայաստանը ներկայացնող ըմբիշը դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ
Alpha News / 3 hours ago

Ռոբերտ Արզումանյանը հեռացել է Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչի պաշտոնից
Shant News / 3 hours ago