COP17 գագաթնաժողովի Կանաչ գոտում (Green Zone) այսօր տեղի է ունեցել մասնագիտական քննարկում՝ նվիրված հանքարդյունաբերության ազդեցությանը, կենսաբազմազանության պահպանությանն ու հասարակական պատասխանատվությանը։ «Արարա» կրթական նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի նախաձեռնությամբ կազմակերպված «Հանքարդյունաբերության «ազդեցության գոտին»՝ կենսաբազմազանության պահպանության, տնտեսական շահերի և հասարակական պատասխանատվության համատեքստում» խորագրով հանդիպումը համախմբել էր թեմայով հետաքրքրված հանրությանը։ Միջոցառման ընթացքում ինժեներ-էկոլոգ, բնապահպանական գիտությունների ասպիրանտ Անի Բայբուրդյանն ընդգծել է, որ հանքարդյունաբերության «ազդեցության գոտին» չի կարելի սահմանափակել միայն հանքավայրի անմիջական աշխարհագրական տարածքով։ Մյուս կողմից՝ անդրադառնալով կենսաբազմազանության կորստի հիմնական պատճառներին՝ բանախոսն ընդգծել է, որ համաշխարհային մակարդակում գյուղատնտեսական գործունեությամբ պայմանավորված հողօգտագործման փոփոխությունը կենսաբազմազանության կորստի առավել մեծ գործոններից է՝ իր ազդեցության մասշտաբներով գերազանցելով հանքարդյունաբերությանը։ Այս համատեքստում քննարկվել է նաև այն հարցը, թե ինչու են հանրային ուշադրությունն ու բնապահպանական քննադատությունն առավել հաճախ կենտրոնանում հանքարդյունաբերության վրա, մինչդեռ գյուղատնտեսության ազդեցությունը համեմատաբար քիչ է հայտնվում հանրային քննարկումների կենտրոնում։ Կանաչ էներգետիկայի «պարադոքսը» Քննարկման առանցքային թեմաներից էր համաշխարհային կանաչ անցման և հանքանյութերի պահանջարկի աճի միջև առկա խորքային հակասությունը։ Մի կողմից՝ վերականգնվող էներգետիկայի զարգացումը նպատակ ունի նվազեցնելու կախվածությունը հանածո վառելիքից, մյուս կողմից՝ այդ տեխնոլոգիաների արտադրությունը պահանջում է որոշակի մետաղների ու հանքանյութերի արդյունահանման ծավալների կտրուկ ավելացում։ Միջոցառման ավարտին տեղի է ունեցել հարցուպատասխան, որի ընթացքում քննարկվել են հանքարդյունաբերության տնտեսական և բնապահպանական հետևանքների, հանրային վերահսկողության և համայնքների մասնակցության հարցերը։ The post COP17-ում քննարկվել են հանքարդյունաբերության և կենսաբազմազանության մարտահրավերները appeared first on Ազգ .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
COP17-ում քննարկվել են հանքարդյունաբերության և կենսաբազմազանության մարտահրավերները

Comments
No comments yet — be the first to comment.
More from Azg

Վավերացված TRIPP եւ խայտառակ խորհրդարան
Azg / 14 minutes ago

Հիլդա Չոբոյան. «Գերիներին՝ հատուկ կարգավիճակ»
Azg / 18 minutes ago

Թեհրանի քառակողմ հանդիպումը. տարածաշրջանային անվտանգության շուրջ երկխոսության նոր փորձ
Azg / 21 minutes ago

Գանձասարը՝ «Ադրբեջանի ժառանգության» հայալեզու խորհրդանիշը
Azg / 21 minutes ago
Related coverage

Ֆրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները
168 Jham / 5 minutes ago

Իրանը հայտնել է պատերազմների բնույթի փոփոխության ֆոնին ռազմավարական ենթակառուցվածքներին սպառնացող նոր վտանգների մասին
168 Jham / 13 minutes ago

«Հորիզոն»-ի թողարկում | 12-00 | 29.10.2026
Shant News / 17 minutes ago

Որքան գումար է պետք՝ Թուրքիայում բարեկեցիկ ապրելու համար. «Euronews Business»
168 Jham / 24 minutes ago