Իլհամ Ալիևը որոշել է չմասնակցել Անկարայում մեկնարկող Թուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին: Ինչո՞վ է պատճառաբանում. մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը: «Այսօր հաստատվեց տեղեկությունն այն մասին, որ Ադրբեջանը գագաթնաժողովում ներկայացնելու է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ այն դեպքում, երբ կազմակերպության անդամ մնացած բոլոր պետությունները ներկայացված են լինելու առաջին դեմքերով: Անգամ դիտորդ պետությունները՝ Թուրքմենստանը և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունը, նույնպես առաջին դեմքերով են ներկայացված լինելու: Պետական «ԱՊԱ» գործակալությունն այսօր ներկայացրել է պատճառները, որոնք խանգարել են Իլհամ Ալիևին մասնակցելու գագաթնաժողովին: Պարզվում է, որ Ալիևը չափազանց զբաղված է, շատ ավելի կարևոր միջոցառումներ են նախատեսված այդ օրը: Մասնավորապես՝ այդ օրը, այսինքն՝ վաղը՝ հոկտեմբերի 30-ին, նա մտադիր է մասնակցել մինչև 15 տարեկան երեխաների ֆուտբոլի առաջնության եզրափակիչ խաղին»,-ասել է Երկանյանը: Վերջերս Էրդողանը Ալիևին ընդառաջ քայլեր ձեռնարկեց: Ալիևը դրանք անբավարա՞ր համարեց: Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Իլհամ Ալիևը մերժել է Էրդողանի հրավերը. Ադրբեջանի նախագահը բոյկոտում է Անկարայում անցկացվող թուրքական պետությունների առաջնորդների գագաթնաժողովը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Համբարձում Մաթևոսյանն ու Մոնիկ Բարբյուն քննարկել են COP17-ի օրակարգը
Shant News / 9 minutes ago

Էրդողանն ու Թրամփը մեկ օրվա ընթացքում երկրորդ անգամ հեռախոսազրույց են ունեցել
Shant News / 15 minutes ago

Քանաքեռավանում 2 անձ է ձերբակալվել
Shant News / 21 minutes ago

Տեղի է ունեցել COP17-ին նվիրված նամականիշի մարման հանդիսավոր արարողությունը
Shant News / 26 minutes ago
Related coverage

Россия не хотела бы на Балтике ситуации, схожей с обстановкой в Ормузе: Путин
Sputnik Armenia / 4 minutes ago

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի
168 Jham / 7 minutes ago

#Ուղիղ․ Նարեկ Կարապետյանի եւ Ալիկ Ալեքսանյանի գործով նիստն է
Hraparak / 10 minutes ago

Khachkar Studios Publishes Week #7 of Weekly T•A•P Reporting Across 26 Pilots
A1plus / 12 minutes ago