Իրանը դեռ չի պատասխանել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի նամակին, որն ուղղված էր Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարին։ Այս մասին հայտնել է իրանական Tasnim գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ իրանական կողմը ստացել է նամակը, սակայն դեռ չի պատասխանել դրան։ Թեհրանը պնդում է, որ Վաշինգտոնը պետք է կատարի Իրանի ներկայացրած յոթ պայմանները, և անընդունելի է համարում ցանկացած դիրքորոշում, որը հակասում է իր այս վերջնական մոտեցմանը։ Մեկ օր առաջ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Ջեյ Դի Վենսը նամակ է ուղարկել Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիին՝ փորձելով վերսկսել բանակցությունները Իսլամական Հանրապետության հետ՝ հակամարտության կարգավորման շուրջ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Tasnim․ Իրանը դեռ չի պատասխանել Վենսի՝ Անվտանգության խորհրդի քարտուղարին ուղղված նամակին

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Համբարձում Մաթևոսյանն ու Մոնիկ Բարբյուն քննարկել են COP17-ի օրակարգը
Shant News / 9 minutes ago

Էրդողանն ու Թրամփը մեկ օրվա ընթացքում երկրորդ անգամ հեռախոսազրույց են ունեցել
Shant News / 15 minutes ago

Քանաքեռավանում 2 անձ է ձերբակալվել
Shant News / 22 minutes ago

Տեղի է ունեցել COP17-ին նվիրված նամականիշի մարման հանդիսավոր արարողությունը
Shant News / 26 minutes ago
Related coverage

Россия не хотела бы на Балтике ситуации, схожей с обстановкой в Ормузе: Путин
Sputnik Armenia / 4 minutes ago

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի
168 Jham / 7 minutes ago

#Ուղիղ․ Նարեկ Կարապետյանի եւ Ալիկ Ալեքսանյանի գործով նիստն է
Hraparak / 11 minutes ago

Khachkar Studios Publishes Week #7 of Weekly T•A•P Reporting Across 26 Pilots
A1plus / 12 minutes ago