Խորհրդարանում իշխանական ու ընդդիմադիր պատգամավորների ծեծկռտուքից մեկ ժամ էլ չէր անցել, վարչապետ Փաշինյանը հրապարակավ աջակցեց թիմակիցներին, արդարացրեց քաղաքական հակառակորդների վրա բռունցքներով ու աթոռով հարձակվելը: Ըստ նրա՝ դա համարժեք պատասխան էր ընդդիմադիրներին: «Այո՛, ողջունում եմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների գործողությունները։ Եվ աջակցո՛ւմ եմ, աջակցո՛ւմ եմ ... աթոռով ա, թե ինչով ա, համարժեք ա և ճիշտ ա», - հայտարարեց Հայաստանի վարչապետը: Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի գնահատմամբ՝ Փաշինյանի այս արարքը քրեորեն պատժելի է, նկարագրված է Քրեական օրենսգրքում: