Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը COP17-ի շրջանակում անցկացվող «Դատական երկխոսություն՝ հանուն բնության» խորագրով քննարկմանը հանդես է եկել բացման խոսքով՝ անդրադառնալով բնության և կենսաբազմազանության պահպանության գործում դատական իշխանության դերին ու ոլորտի մարտահրավերներին։ Նախարարն անդրադարձել է մի քանի կարևոր հարցերի, մասնավորապես՝ 1.Օրենսդրության պատշաճ կիրառում․ ✔միջազգային պարտավորությունների ստանձնումն ու համապատասխան օրենսդրության ընդունումը բավարար չեն․ անհրաժեշտ է ապահովել նաև դրանց պատշաճ կիրառումը։ ✔Դատարաններն առանցքային դեր ունեն շրջակա միջավայրին հասցված վնասից տուժած անձանց և համայնքների իրավունքների պաշտպանության գործում։ 2.Բնապահպանական և այլ շահերի հավասարակշռություն․ ✔բնապահպանական վեճերի լուծման ընթացքում դատարանները պետք է համակողմանիորեն գնահատեն տարբեր շահերը ✔հավասարակշռեն շրջակա միջավայրի պաշտպանության, տնտեսական ու սոցիալական շահերը՝ թույլ չտալով, որ տնտեսական կամ պետական շահերը գերակայեն բնապահպանական պաշտպանությանը։ 3.Արդարադատության ժամանակին իրականացում․ ✔ արդյունավետ արդարադատությունը ենթադրում է ոչ միայն իրավաչափ որոշումների կայացում, այլև դրանց կայացում ողջամիտ ժամկետներում։ 4.Դատաիրավական բարեփոխումների առաջնահերթություններ․ ✔դատարանների ծանրաբեռնվածության նվազեցում, ✔արդարադատության մատչելիության ապահովում և դատավարության շարունակական թվայնացում։ Ելույթի ավարտին նախարար Սրբուհի Գալյանը նշել է, որ COP17-ի հյուրընկալումը հնարավորություն է Հայաստանի իրավական ու դատական համակարգը կատարելագործելու և շրջակա միջավայրի արդյունավետ պաշտպանությունն ու օրինական շահերի պահպանումն ապահովելու համար։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Սրբուհի Գալյանը COP17-ի շրջանակում անդրադարձել է բնության պահպանության գործում դատական իշխանության դերին ու ոլորտի մարտահրավերներին

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Ռոբերտ Արզումանյանը հեռացել է Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչի պաշտոնից
Shant News / 19 minutes ago

Tasnim․ Իրանը դեռ չի պատասխանել Վենսի՝ Անվտանգության խորհրդի քարտուղարին ուղղված նամակին
Shant News / 28 minutes ago

ՇՄ նախարարը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
Shant News / 40 minutes ago

Իլհամ Ալիևը մերժել է Էրդողանի հրավերը #ՇանթՆյուզ #ԻլհամԱլիև #Էրդողան #Թուրքիա #Ադրբեջան
Shant News / 47 minutes ago
Related coverage

Ինչու էիք անխնա ծեծում հարց Կոտայքի նախկին մարզպետ Ահարոն Սահակյանին
ArmLur / Zhoghovurd / 19 minutes ago

What did Armenia gain from COP17?
CivilNet / 1 hour ago

«Աշխատանք առանց վարձատրության, ստորացումներ»․ միգրանտների կյանքը՝ դատարկ թեյով ու ցամաք հացով
Aysor.am / 1 hour ago

Արեգա Հովսեփյանը՝ ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի՝ խաղաղության երաշխավոր դառնալու մասին
CivilNet / 1 hour ago