Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, խոշոր պայթյուն է տեղի ունեցել Արատաի մարզում։ Ժամը 18:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մասիս խոշորացված համայնքի Խաչփառ վարչական բնակավայրում գործող գազալցակայանում ավտոմեքենա է պայթել։ Ինչպես հայտնում է մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկանության Մասիսի բաժնի հերթապահ խումբը օրվա պատասխանատու գլխավորությամբ, նմանատիպ ահազանգ է ստացվում նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչություն, որտեղից ժամանել է հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ մարզային փրկարարական վարչության պետ Կարեն Գևորգյանի և Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի գլխավորությամբ Տեղում պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել գազալցակայանի լիցքավորնան սարքի մոտ, «Opel» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մետաղե ջարդոնի, գազալցակայանի էլ պատճառվել է խոշոր չափի նյութական վանս։ Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Արթուր Կոծինյանի, օրվա պատասխանատու Սահակ Թադևոսյանի և դասակի հրամանատար Համբարձում Տեր-Պողոսյնաի գլխավորությամբ։ Դեպքի մասին ոստիկանության Մասիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Դավիթ Բաղդասարյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Մասիսի քննչական բաժնի պետ Գեղամ Մկրտչյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են գազալցակայանի և պայթած «Opel»-ի սեփականատերերի ինքնությունը։ —00—ԼԱ The post Խոշոր պայթյուն՝ Խաչփառ բնակավայրում գործող գազալցակայանում. «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Խոշոր պայթյուն՝ Խաչփառ բնակավայրում գործող գազալցակայանում. «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի
Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, խոշոր պայթյուն է տեղի ունեցել Արատաի մարզում։ ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Այլանդակ ճնշումներ են սպասվում, ՔՊ-ն «հափշտակելու» է պատգամավորներին, որ հասնի իր ուզածին
24TV / 24News / 8 minutes ago

Գալյանը ներկայացրել է բնապահպանական վեճերի լուծման գործում դատարանների դերն ու մարտահրավերները
24TV / 24News / 13 minutes ago

ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման նորացված ծրագիր է հաստատվել
24TV / 24News / 18 minutes ago

Ռուսական զորքերը գիշերը հարվածել են Օդեսայի նավահանգիստ ռազմական բեռներ տեղափոխող չորաբեռնատար նավին
24TV / 24News / 27 minutes ago
Related coverage

Թուրքիայում Աթաթուրքին վիրավորելու մեղադրանքով ուսուցիչ է ձերբակալվել
168 Jham / 8 minutes ago

Չիտայի դատարանը Հայաստանի ծնունդով տղամարդուն դատապարտել է 9,5 տարվա ազատազրկման՝ սոցիալական ցանցերում գրառումների համար
168 Jham / 8 minutes ago

Արամ Սարգսյանը պահանջում է քրեական վարույթ նախաձեռնել ՀԿԵ-ի գործունեության առնչությամբ
A1plus / 13 minutes ago

ՌԴ ռազմական դատարանը ՀՀ քաղաքացուն դատապարտել է 9,5 տարվա ազատազրկման՝ ԼՂ-ի պատճառով հակառուսական մեկնաբանությունների համար
Factor.am / 14 minutes ago