ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանն ընդունել է Ֆրանսիայի Պլեսի Ռոբանսոն քաղաքի փոխքաղաքապետ Կողին Դուգեղին և «ՕԴԱՐԻՖ» ասոցիացիայի համահիմնադիրներ Հայկ Շահբազյանին ու Լևոն Ավդալյանին։ Ողջունելով հյուրերին՝ Քրիստինա Թաթարյանը կարևորել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում համագործակցության շարունակական զարգացումը։ Նա նաև շնորհավորել է Հայկ Շահբազյանին Ֆրանսիայում Սփյուռքի գործերի հանձնակատար նշանակվելու կապակցությամբ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են սեպտեմբերի 11-13-ը Պլեսի Ռոբանսոն քաղաքում անցկացված միջոցառումների արդյունքները։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել «ՕԴԱՐԻՖ» ասոցիացիայի պաշտոնական բացմանը, քաղաքապետարանի հետ համագործակցության հուշագրի ստորագրմանը, կրթամշակութային համաժողովին և «Հայաստանի օր» միջոցառմանը։ Հյուրերը ներկայացրել են ասոցիացիայի գործունեության հիմնական ուղղություններն ու առաջիկա ծրագրերը՝ ուղղված Ֆրանսիայում հայոց լեզվի, պատմության և մշակույթի տարածմանը, ինչպես նաև Հայաստանում ֆրանսերենի և ֆրանկոֆոն մշակույթի հանրահռչակմանը։ Այս համատեքստում նախարարի տեղակալն անդրադարձել է սփյուռքի հայկական կրթօջախներին աջակցելու՝ ԿԳՄՍ նախարարության ծրագրերին՝ կարևորելով սփյուռքահայ ուսուցիչների ամենամյա վերապատրաստումները և հայկական կրթօջախներին դասագրքերի ու ուսումնաօժանդակ նյութերի անվճար տրամադրումը։ Քննարկվել են նաև Հայաստանի և Ֆրանսիայի կրթական հաստատությունների միջև համագործակցության և փորձի փոխանակման հնարավորությունները։ Մշակութային համագործակցության շրջանակում հյուրերը ներկայացրել են Հովհաննես Թումանյանի թանգարանի հետ համատեղ Ֆրանսիայում միջոցառում կազմակերպելու նախաձեռնությունը։ Քրիստինա Թաթարյանը ողջունել է գաղափարը՝ կարևորելով հայ գրականության և մշակութային ժառանգության հանրահռչակումը, մասնավորապես՝ Թումանյանի ստեղծագործական ժառանգության ներկայացումը երիտասարդ սերնդին։ Անդրադարձ է եղել նաև 2027 թվականին Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի նախապատրաստական աշխատանքներին։ Քրիստինա Թաթարյանը ներկայացրել է խաղերի մարզական և մշակութային բաղադրիչները, մասնակիցների ընտրության ընթացքը և կամավորների վերապատրաստման ծրագրերը։ Նա կարևորել է ֆրանսահայ համայնքի ներգրավվածությունը խաղերին, ինչպես նաև կամավորների ֆրանսերենի իմացության և հաղորդակցման հմտությունների զարգացումը։ Ֆրանսիական կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցելու կամավորական ծրագրերին։ Քննարկվել են փորձի փոխանակման, առցանց հանդիպումների և լավագույն կամավորների համար Ֆրանսիա ճանաչողական այցերի կազմակերպման հնարավորությունները։ Կողմերը վերահաստատել են համատեղ նախաձեռնությունները շարունակելու և երկու երկրների միջև կրթամշակութային ու մարզական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հայաստանի և Ֆրանսիայի միջև կրթամշակութային և մարզական համագործակցության զարգացման հեռանկարները

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Արման Ծառուկյանը պահպանել է տեղը դասակարգման աղյուսակում
Shant News / 11 minutes ago

Համբարձում Մաթևոսյանն ու UNEP-ի ղեկավարը քննարկել են COP17-ի օրակարգն ու կենսաբազմազանության պահպանության հարցերը
Shant News / 21 minutes ago

Սրբուհի Գալյանը COP17-ի շրջանակում անդրադարձել է բնության պահպանության գործում դատական իշխանության դերին ու ոլորտի մարտահրավերներին
Shant News / 42 minutes ago

Պայթյուն Մասիսի Խաչփառ բնակավայրում գործող գազալցակայանում
Shant News / 44 minutes ago
Related coverage

Արեւմտահայերէն լուրեր. Հոկտեմբեր 29. 2026
Public Television of Armenia — 1Lurer / 1 hour ago

The prospects for the development of educational, cultural, and sports cooperation between Armenia and France
Noyan Tapan TV / 1 hour ago

29 октября в 60 секундах
Public Television of Armenia — 1Lurer / 1 hour ago

October 29 in 60 seconds
Public Television of Armenia — 1Lurer / 1 hour ago