Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախաձեռնությամբ, Հայաստանի ազգային տաղավարում կայացել է Կենսաբազմազանության թվային վահան. վերաիմաստավորելով բնապահպանական վերահսկողությունը Հայաստանում խորագրով միջոցառումը։ Միջոցառման ընթացքում ներկայացվել են բնապահպանական վերահսկողության ոլորտում թվային տեխնոլոգիաների կիրառման Հայաստանի փորձը և դրանց դերը կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական ռիսկերի գնահատման ու իրավախախտումների կանխարգելման գործում։ Միջոցառման նպատակն էր ներկայացնել ոլորտի արդիականացման ուղղությամբ Հայաստանի փորձը և խթանել միջազգային համագործակցությունը թվային տեխնոլոգիաների կիրառման ու կենսաբազմազանության պահպանության ուղղություններով։