Հայաստանի անկախության 35-ամյակի տոնական միջոցառումների շրջանակում Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, տեղի է ունեցել անվանի հայագետ, լեզվաբան և ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտաժողով՝ «Կյանքը գիտություն․ Հրաչյա Աճառյան» խորագրով։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԿԳՄՍ նախարարությունը։ Գիտաժողովին ներկա էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներ, հայագիտության ոլորտում մասնագիտացող գիտնականներ և ուսանողներ: Գիտաժողովը նվիրված էր Աճառյանի գիտական ժառանգության արժևորմանը և հայ լեզվաբանության զարգացման գործում նրա նշանակալի ավանդին։ Աճառյանի ուսումնասիրությունները հայոց լեզվի ծագման, պատմության, բարբառների և այլ լեզուների հետ առնչությունների վերաբերյալ կարևոր ներդրում են ունեցել ոչ միայն հայագիտության, այլև լեզվաբանական համաշխարհային գիտության մեջ։ Գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նախաձեռնությամբ: Նշենք, որ նախօրեին տեղի է ունեցել նաև Հանրապետության հրապարակի հիմնադրման 100-ամյակին նվիրված «Հրապարակը և ժամանակը. անցյալից ապագա» խորագրով ցուցահանդեսի բացումը: Միջոցառումների շարքը կեզրափակվի «Հովեր» պետական կամերային երգչախմբի և Վահագն Հայրապետյան տրիոյի համատեղ համերգով։ Կհնչեն հայկական ժողովրդական երգերի ջազային մշակումներ։ Հոբելյանական միջոցառումները կազմակերպում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն: Հիշեցնենք, որ նախորդ տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 43-րդ նստաշրջանում որոշվել էր հայ ականավոր լեզվաբան, ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի (1876-1953 թթ․) ծննդյան 150-ամյակը, ինչպես նաև Երևանի Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկի (1927 թ․) 100-ամյակը ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2026-2027 թվականների օրացույցում: —00—ԼԱ The post Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտաժողով՝ «Կյանքը գիտություն․ Հրաչյա Աճառյան» խորագրով appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտաժողով՝ «Կյանքը գիտություն․ Հրաչյա Աճառյան» խորագրով

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Խոշոր պայթյուն՝ Խաչփառ բնակավայրում գործող գազալցակայանում. «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի
24TV / 24News / 16 minutes ago

Հայաստանի տարածքով Վրաստան փորձել են ապօրինի ներմուծել մոտ 225 հազար դոլարի 1,7 կգ ոսկու ձուլակտոր
24TV / 24News / 21 minutes ago

Մայր Աթոռում քննարկվել են արցախահայության սոցիալական խնդիրներն ու իրավունքների պաշտպանությունը
24TV / 24News / 28 minutes ago

Արամ Ա Վեհափառը Լիբանանում զրույց է ունեցել հոգևոր և ազգային արժեքների վերակենդանացման շուրջ
24TV / 24News / 37 minutes ago
Related coverage

The 10th anniversary of "Tsaghkunk" in Moscow: two large-scale concert programs on one stage.
Noyan Tapan TV / 1 hour ago

Երկաթուղու փակուղին և Մոսկվայի կոնցեսիոն ժառանգությունը
1in.am / 1 hour ago

UNESCO headquarters hosts events marking Hrachya Acharyan’s 150th anniversary and Republic Square’s centennial
Public Radio of Armenia / 1 hour ago

İslam dünyasına kıbleyi gösteren Ermeni mucit: Kayserili Bedros Baronyan
Ermenihaber / 4 hours ago