Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Երևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում «Օլիմպիան» Հայաստանի Գավաթի 1/8 եզրափակիչում ուժերը չափեց գործող չեմպիոն «Արարատ-Արմենիայի» հետ, տեղեկանում ենք ArmSport.am-ից։ Հանդիպումը բավականին լարված և դրամատիկ ընթացք ունեցավ։ Խաղի հաշիվը բացվեց 15-րդ րոպեին, երբ «Արարատ-Արմենիայի» հարձակվող Ալիունե Նդուրն անվրեպ իրացրեց նշանակված 11-մետրանոց հարվածը։ Սակայն «Օլիմպիան» չհանձնվեց և արդեն 30-րդ րոպեին վերականգնեց հաշվի հավասարակշռությունը․ գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Գիլյերմե Օլիվեյրա Ժեզուսը (1:1)։ Երկրորդ խաղակեսում՝ 72-րդ րոպեին, հյուրերը հաշվի մեջ կրկին առաջ անցնելու հիանալի հնարավորություն ստացան, սակայն դուբլ ձևակերպելու շանս ունեցող Ալիունե Նդուրն այս անգամ վրիպեց 11-մետրանոց նշակետից՝ հարվածելով բավականին շեղ։ Հիմնական ժամանակում այլևս գոլեր չգրանցվեցին, և պայքարը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ արդեն վճռորոշ եղավ գործող չեմպիոնի փորձն ու խաղային բարձր կարգը։ Լրացուցիչ ժամանակի առաջին խաղակեսի ավելացված 3-րդ րոպեին (105+3′) Բենին առաջ մղեց «Արարատ-Արմենիային»։ 115-րդ րոպեին Մաքսենս Կարլիեն ամրապնդեց իր թիմի առավելությունը, իսկ 119-րդ րոպեին Կառլոս Ֆրանսան վերջակետ դրեց հանդիպմանը՝ ձևակերպելով վերջնական 4:1 հաշիվը։ Այսպիսով, «Արարատ-Արմենիան» նվաճեց Հայաստանի Գավաթի 1/4 եզրափակիչի ուղեգիր։ Հիշեցնենք, որ 1/8 եզրափակիչի մյուս խաղերում «Վանը» հաղթել էր «Գանձասարին» (2:1), «Փյունիկը» ջախջախել էր «Արարատին» (6:2), «Ալաշկերտը»՝ ԲԿՄԱ-ին (4:0), իսկ «Շիրակը»՝ «Լեռնային Արցախին» (7:1): «Միկան» հետխաղային 11-մետրանոցներով 5։3 հաշվով առավելության էր հասել «Արարատի Արաքսի» նկատմամբ, իսկ «Անդրանիկը» 2:3 հաշվով զիջել էր «Ուրարտուին»։ 1/8 եզրափակիչի վերջին խաղում «Սյունիքը» կմրցի «Նոայի» հետ։ Հանդիպման մեկնարկը 19։00-ին է։ —00—ԼԱ The post Հայաստանի Գավաթի 1/8 եզրափակիչում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Օլիմպիային»․ դուրս եկավ քառորդ եզրափակիչ appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հայաստանի Գավաթի 1/8 եզրափակիչում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Օլիմպիային»․ դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Խոշոր պայթյուն՝ Խաչփառ բնակավայրում գործող գազալցակայանում. «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի
24TV / 24News / 17 minutes ago

Հայաստանի տարածքով Վրաստան փորձել են ապօրինի ներմուծել մոտ 225 հազար դոլարի 1,7 կգ ոսկու ձուլակտոր
24TV / 24News / 22 minutes ago

Մայր Աթոռում քննարկվել են արցախահայության սոցիալական խնդիրներն ու իրավունքների պաշտպանությունը
24TV / 24News / 28 minutes ago

Արամ Ա Վեհափառը Լիբանանում զրույց է ունեցել հոգևոր և ազգային արժեքների վերակենդանացման շուրջ
24TV / 24News / 38 minutes ago
Related coverage

Հայաստանի Գավաթի 1/8 եզրափակիչում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Օլիմպիային»․ դուրս եկավ քառորդ եզրափակիչ
168 Jham / 19 minutes ago

Ռոնալդուն՝ «Բոլոր ժամանակների լավագույն Ոսկե գնդակի» մրցանակակիր
Shant News / 42 minutes ago

Հայաստանը ստանձնել է այլ երկրների դեմ «բոքսի տանձիկ» աշխատելու գործելաոճը. Աբրահամյան
Pastinfo / 59 minutes ago

The whole world knows how strong the Armenian national teams in Greco-Roman and freestyle wrestling are, said Karen Aslanyan.
Noyan Tapan TV / 1 hour ago