Խստորեմ դատապարտում եմ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարի պահվածքը․ նա ամբիոնի մոտ ելույթ ունեցող պատգամավորին վիրավորել է, ապա տեղից վեր կացել, որպեսզի հարվածի նրան։ Այս մասին Factor TV -ի հարցին ի պատասխան հայտարարեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Հարցին, թե արդյո՞ք Ռուբինյանը դատապարտում է նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների պահվածքն այն պարագայում, երբ թիմակիցների կողմից հնչել են հայհոյանքներ, նետվել շշեր և անգամ աթոռ, Ռուբինյանը արձագանքեց․ «Խստորեն դատապարտում եմ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանին, որի առաջին հարվածից է սկսել ծեծկրտուքը ամբողջովին աջակցում եմ «Քաղաքացիական պայմանագրի», որը արել է այն, ինչ արել է»։ Նա նաև հիշեց 9-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստը, որի ժամանակ ընդդիմությանն առաջարկել էր բարեկրթության հստակ վարվելակերպ։ «Առաջարկել եմ, որ մենք գնանք բարեկրթության ճանապարհով և ես ասել եմ, որ «Քաղաքացիական պայմանագրի»-ը նախընտրում է գնալ այդ ճանապարհով, և եթե ընդդիմությունը ընդունում է այդ օրակարգը, շատ լավ։ Բայց ես ասել եմ նաև, որ եթե ընդդիմադիր մեր գործընկերները չընդունեն այդ օրակարգը և շարժվեն այլ ճանապարհով, քաղաքացիական պայմանագիրը պատրաստ է փոխադարձել այդ ճանապարհին այլ ճանապարհին անհամաչափորեն: Եվ ես կարծում եմ՝ մենք գործնականում տեսանք, թե դա ինչ է նշանակում»,- ասաց ԱԺ խոսնակը։ Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում ծեծկռտուք է տեղի ունեցել ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև։ Նիստերի դահլիճում իրավիճակը լարվել է ՔՊ-ական Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ։ Ծեծկռտուքի ընթացքում պատգամավորները ծեծել ու աթոռներով հարվածել են միմյանց։ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը թույլ չի տվել անվտանգության աշխատակիցներին ներս մտնել և հորդորել է դադարեցնել։ Պատգամավորները ծեծում են միմյանց, իրար վրա աթոռ նետում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Ընդմիջման ժամանակ լարված իրավիճակն ու ծեծը շարունակվել է ԱԺ նախասրահում։ Նոր կադրեր՝ ԱԺ ծեծկռտուքից. այն դահլիճից միջանցք տեղափոխվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ Մանրամասները՝ տեսանյութում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Աջակցում եմ ՔՊ-ին, դատապարտում ընդդիմության պահվածքը. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Խստորեմ դատապարտում եմ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարի պահվածքը․ նա ամբիոնի մոտ ելույթ ունեցող պատգամավորին վիրավորել է, ապա տեղից վեր կացել, որպեսզի հարվածի նրան։ Այս մասին Factor TV-ի հարցին ի պատասխան հայտարարեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Հարցին, թե արդյո՞ք Ռուբինյանը դատապարտում է նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների պահվածքն այն պարագայում, երբ թիմակիցների կողմից հնչել են հայհոյանքներ, …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
Factor.am / 14 minutes ago

ԵՄ-ն հրաժարվում է Կանադային «ասոցացված անդամի» կարգավիճակ առաջարկելուց
Factor.am / 27 minutes ago

Երևան-Մինվոդի չվերթի օդանավն աղետի ազդանշան է տվել // «Աղի լճի» մոտ փլվածքի հետևանքով զոհ կա․ ԼՈՒՐԵՐ
Factor.am / 28 minutes ago

ԴԻՏԵ՛Ք ԱՎԵՏԻՔ ՉԱԼԱԲՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՐՑԱԶՐՈՒՑԸ՝ 20։00-ԻՆ
Factor.am / 31 minutes ago
Related coverage

COP17-ի հյուրընկալումը հնարավորություն է Հայաստանի իրավական ու դատական համակարգը կատարելագործելու. Սրբուհի Գալյան
Aravot / 14 minutes ago

#ՀԻՄԱ. ԱԺ-ՈՒՄ ԾԵԾՈՒՋԱՐԴԻՑ, ՀԱՅՀՈՅԱՆՔՆԵՐԻՑ ՀԵՏՈ ՉԵՆ ՀԱՆԴԱՐՏՎՈՒՄ. ՓՈՁՈՒՄ ԵՆ ՆԻՍՏԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ
24TV / 24News / 16 minutes ago

Սահմանափակում է կիրառվել Արկադի Համբարձումյանի, նրա հետ 22 փոխկապակցված անձանց պատկանող գույքերի վրա
168 Jham / 18 minutes ago

#ՀԻՄԱ. ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԱԺ ՔԱՌՕՐՅԱ ՆԻՍՏԸ. #ՈՒՂԻՂ
168 Jham / 18 minutes ago